Ինչպե՞ս զարգացնել փոքրիկներին 3-6 ամիսների ընթացքում

Զարգացում

Ինչպես այս, այնպես էլ հետագա  փուլերում շատ կարևոր են մերսումը, գիմնաստիկան, մաքուր օդում զբոսանքը ,  կոփման պրոցեդուրաները և փոքրիկի հետ քնքնուշ շփումը:

Ինչպես այս, այնպես էլ հետագա  փուլերում շատ կարևոր են մերսումը, գիմնաստիկան, մաքուր օդում զբոսանքը ,  կոփման պրոցեդուրաները և փոքրիկի հետ քնքնուշ շփումը:

3-6 ամսական փոքրիկների համար նախատեսված խաղալիքներ

Հեշտ լվացվող խաղալիքներ պատրաստված տարբեր նյութերից (ռետին, պլաստմասա, փայտ, սիլիկոն, մոմլաթ և այլն): Ցանակալի է ունենալ խաղալիքների շարք.

  • միանման ֆորմաների, սակայն տարբեր չափսերի,
  • Տարբեր ֆորմաների խաղալիքներ
  • Միջին չափսի վառ գույներով  զղզղիկներ, որոնք կունենան բռնակ, որպիսի նա կարողանա այն նետել կամ բռնել
  • Խորանարդիկներ
  • Մեծ գիմնաստիկական գնդակ
  • Փոքր գնդակ 5-10 սմ պարագծով` ձայնային էֆեկտներով
  • Հետաքրքիր դիմակներ
  • Փուչիկներ
  • Երաժշտական զարդատուփ
  • Ձայնասկավառակներ մանկական երգերով

Խաղեր մինչ 6 ամսական երեխաների համար

 

 

Լավ է, եթե  փոքրիկն այս փուլում երկար ժամանակ զգում և պահում է ձեռքի մեջ խաղալիք: Հետաքրքրությունը դեպի խաղալիք կօգնի նրա հետագա զարգացմանը:  Օրինակ, եթե խաղալիքը դնեք նրանից որոշ հեռավորության վրա, ապա նա կփորձի ձգվել դեպի այն: Այս պարագայում խաղալիքը կծառայի որպես նրա շարժումների զարգացման (մեջքից դեպի փոր անցում, մագլցում և այլն), մկանների  ամրացման խթան: Դա անհրաժեշտ է, որպեսզի փոքրիկին պատրաստեք սողալուն, նստելուն, կանգնելուն ու քայլելուն:

Կարևոր է, որպիսի փոքրիկը մինչև նստելը և ոտքի կանգնելը սովորի սողալ: Սողալու ընթացքում փոքրիկի մոտ սկսում է ճիշտ ձևավորվել ողնաշարը և ձևավորում են մկանների այն խումբը, որոնք պահում են կռնակը և ձևավորում են ողնաշարը: Մինչ  6 ամսականը խորհուրդ չի տրվում բռնի կերպով փոքրիկին նստեցնել կամ կանգնեցնել ոտքի վրա: Դա կարող է հանգեցնել  ողնաշարի  ծռվածության:

5-6 ամականում կարելի է փոքրիկին սովորեցնել միզամանի`  ժամանական առ ժամանակ նրան ձեռքով պահելով: Եթե հասել եք Ձեր նպատակին, ապա անհրաժեշտ է էմոցիոնալ քաջալերել նրան:

 

Շարունակելի

Գովազդ