Ինչպե՞ս իմանալ` արդյոք փոքրիկը լավ է լսում

Զարգացում

Մինչև փոքրիկը չդառնա չորս տարեկաննրա լսողությունը ստուգելն օբյեկտիվորեն դժվար է:   Սակայն ամեն տարիքում երեխան որոշակի ռեակցիա է ցուցաբերում  աղմուկի նկատմամբ:

Շատ փոքրիկը վեր է թռչում, երբ փակվում է դուռը: Դուք կհասկանաք` նա Ձեզ լսում է, թե ոչ, եթե  նրանից մի փոքր հեռու գնաք և ծափ տաք. փոքրիկը լսելու դեպքում վեր կթռչի կամ ինչ-որ վախեցած շարժում կանի:

Եթե նա ոչ մի ռեակցիա չտա, ապա դա կարող է դառնալ Ձեզ համար անհանգստանալու  առաջին 

պատճառը: Դրա հետ մեկտեղ փոքրիկը որոշակի ձայն կհանի, բայց մինչ 6 ամսականը հնարավոր է նաև,  որ  ոչ մի ձայն չհանի:   Այդ շրջանում նրա ղվոցները և գոռոցները կարող են կրել ինքնաբուխ բնույթ:

Միայն 6-9 ամսականում նրա մոտ կարող է ձևավորվել սեփական ձայնը: Եթե նա վատ է լսում, ապա այդ տարքիում նրա "բլբլոցը"  կանգ կառնի: Հետագայում Դուք կարող եք դատել նրա լսողոության մասին  մի շարք հիմքերով :Օրինակ` կասի արդյո՞ք նա "տատա:, "մամա", "պապա"  9-12 ամսականում: Դու՞ր է գալիս նրան գդալով հարվածել ափսեին: Հասկանում է արդյո՞ք նա որոշակի բառեր: 1 տարեկանում արդյո՞ք արձագանք տալիս է, երբ Դուք նրան "ոչ"  եք ասում:

Լսողության կորուստը կարող է կատարվել յուրաքանչյուր ժամանակ և աննկատ անցնել: Դրան կարող է հանգեցնել, օրինակ, փոքրիկի տարած ականջաբորբը  կամ դրա աննկատ մնացած բարդությունը:

Այդ իսկ պատճառով փոքրիկի ականջներին հատուկ խնամք է անհրաժեշտ.

  • պարբերաբար մաքրեք ականջի միջին և կողքային մասը
  • լավ չորացրեք ականջները լոգանքից հետո
  • զգուշացեք  հարբուխից, որը կարող է ազդել միջին ականջի վրա
  • սովորեցրեք փոքրիկին, որ  արձագանք չտա թույլ  ձայնային «ֆոնին», սակայն խուսափեք շատ աղմկոտ վայրերից: Այն կարող է անգամ նրա խոսելը հետաձգել:

Նյութն ըստ Mama.uz կայքի

Գովազդ