Փոքրիկի էմոցիաների զարգացումն` ըստ ամսիների. լսում է, նայում, ծիծաղում

Զարգացում

4-5 ամսական

Կռացեք դեպի փոքրիկը և արտասանեք բառեր շչական տառերով՝ դրանք շեշտադրելով, օրինակ՝  չըխկ, շրըխկ, շրշյուն, սոսենի և այլն:   Փոքրիկը բարձր կծիծաղի և կսկսի նայել Ձեզ  այն սպասելիքով, որ Դուք կրկնեք հնարքը և նա կրկին ծիծաղի: Եվ չգիտես ինչու փոքրիկների համար

միշտ շատ ավելի ծիծաղելի են օտար լեզվով բառերը: Գուցե արդեն զգում է, որ դրանք օտար  են, տարօրինակ, ուստի նաև  ծիծաղելի: Շշմելու բան է: Ահա և նրան զվարճացնելու միջոց, որն օգտակար է թե հոգեկանի զարգացման, թե խոսքի համար պատասխանատու մկանների զարգացման համար:

Եվս  մի առաջխաղացում փոքրիկի մոտ՝ նա լսում է և նայում: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ նախկինում նա կույր էր կամ խուլ: Նա լսում և տեսնում է ամեն բան, ինչ իր տեսողությանը  կամ լսողությանն է հասնում: Սակայ նա չէր կարող առանձնացնել և կենտրոնանալ միայն իրեն հետաքրքրողի կամ հաճելիի վրա՝ մնացածն անտեսելով:

Իսկ այժմ փորձեք տեղաշարժել խաղալիքը և նա կնայի հենց  խաղալիքին, իսկ շրջապատող ֆոնը կսկսի նրա համար գոյություն չունենալ: Այդպես ձևավորվում է ուշադրությունը և հետաքրքրությունը:

Խորհուրդ: Փոքրիկին գրկելիս պահեք նրան  մեջքը դեպի Ձեր փորը և մանկասայլակում այնպես  դրեք, որ նա ոչ թե ձեզ նայի, այլ շրջապատին՝ մարդկանց, առարկաներին:

Կարդացեք նաև

Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների. ժպտում է , ձեռքով անում, պատասխանում

Փոքրիկի էմոցիաների զարգացումն ըստ ամսիների

 

 

Նյութն ըստ tvoymalish.com.ua կայքի

Գովազդ