«Իմ փոքրիկ»-ը զրուցել է մանկաբույժ Գոհար Քյարունցի հետ։
-Այս տարիքում որքա՞ն է երեխայի հասակի և քաշի միջին հարաբերակցությունը։
-Կյանքի երրորդ և երկրորդ եռամսյակում աճի տեմպերը մի քիչ դանդաղում են:Հատկապես 2-րդ եռամսյակում 100-300 գրամ քաշի ավելացումը համարվում է նորմայի սահմաններում:
-Միջինում որքա՞ն պետք է քնի այս տարիքի երեխան։
-Այս տարիքում միջինը կազմում է 15-16 ժամը, որից 10 ժամը բաժին է ընկնում գիշերային քնին, իսկ մյուս ժամերը ցերեկվա երեքանգամյա քնի համար է բաշխվում:
-Ինչպե՞ս ճիշտ պլանավորել նրա քունը, ո՞ր ժամերին է առավել հարմար կազմակերպել այն։
-Երեկոյան 9-11-ը շատ կարևոր է երեխայի քնի համար, քանի որ այդ ժամանակ արտադրվում է աճը խթանող հորմոնը: