Զարգացնող խաղեր մինչև 6 ամսական երեխաների համար

Զարգացում

Խաղեր 4 ամսական երեխայի համար

Այժմ արդեն մանկիկը փորի վրա պառկած կարողանում է գլուխը բարձրացնել 90 աստիճանով, ավելի ու ավելի ակտիվություն է ցուցաբերում, բռնում է աչքի ընկած ամեն ինչ: Բացի այդ, երեխան սկսում է լսել, երբ իր հետ են խոսում: Արդեն մատիկներով խաղերի ժամանակն է: Պարզագույն օրինակը «ծափիկ-ծափիկ»-ն է:

Խաղեր 5 ամսական երեխայի համար 

Երեխան սովորում է նստել, ձեռքն ընկած ամեն ինչ դեպի բերան է տանում և նայում է հայելու մեջ իր արտացոլանքին: Խաղեր ընտրելիս հարկավոր է հաշվի առնել այս հանգամանքները:  Հարկավոր է նրան տալ տարբեր չափսի և ձևի խաղալիքներ, առարկաներ, նաև ցանկալի է, որ խաղերը ենթադրեն մարմնական շփում:

Խաղեր 6 ամսական երեխայի համար

Մանկիկն արդեն կարող է առարկան մի ձեռից մյուսը փոխանցել: Խաղի համար նրան առաջարկեք ափփուկ խորանարդիկներ: Թող փորձի դրանք միմյանց վրա դնել: Բացի այդ, նման խաղալիքների վրա բազմազան պատկերներ են, որոնք երեխան կուսումնասիրի և կմտապահի:

 

Այս թեմայով կարդացեք նաև`

Զարգացնող խաղեր մինչև 3 ամսական երեխաների համար

 

Նյութն ըստ vse-pro-dety.ru կայքի

Գովազդ