Ստորև մենք կներկայացնենք փոքրիկին մերսելու տարբերակները։
Մերսեք փոքրիկի գլուխը
Փոքրիկի գլուխը մերսել սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: Նորածին փոքրիկի գանգոսկրը դեռ փափուկ է, և գլխին պետք է զգույշ դիպչել: Գլխի մերսումները մանկաբույժի հետ խորհրդակցելուց հետո կարող եք սկսել, երբ արդեն գանգոսկրը պնդացել է:
- Մի ձեռքով պահեք փոքրիկի գլուխը, մյուսով մերսեք նրա գլխամաշկը կարծես մազերին յուղ եք քսում:
- Կարող եք նաև մարմնի յուղ քսել մերսումից հետո կամ մերսման ընթացքում:
- Մեղմորեն մերսեք փոքրիկի ճակատը, գլուխը, այտերը, քիթը, կոպերը, բերանի շրջակայքը, ականջները:
Մերսեք վիզը
- Պարանոցը մեղմորեն մերսեք ներքևից դեպի վերև ուղղությամբ, իսկ վիզը մերսեք վերևից դեպի ուսերը:
Մերսեք թևերը
- Բռնեք մի թևը և զգուշորեն մերսեք ուսերից դեպի արմունկը, ապա մինչև դաստակը:
- Մերսեք նաև մատները` հերթականությամբ:
- Մերսեք նաև ձեռքի ափերը:
- Արմունկը մերսեք շրջանաձև շարժումներով:
Մերսեք փորը
- Փորի ճիշտ մերսումը փոքրիկին կազատի գազերից: Մանկիկի փորը մերսեք ժամացույցի սլաքների ուղղությամբ`շրջանաձև շարժումներով:
Մերսեք ոտքերը
- Ոտքերը մերսեք ողջ ձեռքով`ազդրերից ոտնաթաթ ուղղությամբ:
- Սկզբում նրբորեն մերսեք ազդրերը:
- Մերսեք ոտնաթաթերը և ոտքի մատներն առանձին առանձին:
- Մերսեք նաև փոքրիկի ներբանը՝ կրունկից դեպի մատներն ուղղությամբ, կրունկները մերսեք շրջանաձև շարժումներով:
- Փոքրիկի ոտքերի մերսումը կարող է նպաստել, որ նա հեշտությամբ սովորի քայլել:
Մերսեք փոքրիկի մեջքը
Մեղմորեն փոխեք փոքրիկի մարմնի դիրքը և սկսեք մերսել նաև նրա մեջքը: Մերսումը սկսեք վզից դեպի ներքև ուղղությամբ: Զգույշ եղեք փոքրիկի ողնաշարի դեպքում, դրա վրա որևէ ճնշում չպետք է գործադրել:
Փոքրիկին օրվա ընթացքում կարող եք մերսել մինչև երկու-երեք անգամ: Մերսումն օգնում է արագացնել փոքրիկի արյան շրջանառությունը, նրան խաղաղ քուն է պարգևում: Շատ փոքրիկներ մերսումից քիչ անց հանգիստ քնում են, քանի որ այն հանգստացնում է մարմինը: Եթե փոքրիկին առավոտյան եք լողացնում, ապա մերսեք լոգանքից առաջ, իսկ երեկոյան՝ քնելուց մեկուկես ժամ առաջ:
Եթե փոքրիկն առողջական խնդիրներ ունի, մերսումներ սկսելուց առաջ անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ: