Առանձին բուժհաստատություններ երեխաներին մերժում են իրենց հասանելիք անվճար դեղերը. Օմբուդսմեն

Խնամք

Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ: Մինչդեռ, Առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որտեղ ընդգրկված դեղերը բուժհաստատությունների կողմից  պետք է տրամադրվեն  անհրաժեշտ քանակով և անվճար:

Դեռևս 2006թ. Կառավարությունն ընդունել է որոշում այն մասին, որ մինչև յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար՝ մինչև չափահաս դառնալը:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, կարևորելով  երեխաների առողջության պահպանման իրավունքը, հորդորում է բուժհաստատություններին բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին` հետևողական լինել  և անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից:

Բոլոր այն դեպքերում, երբ բուժհաստատություները կմերժեն համապատասխան դեղերի տրամադրումը կամ կտրամադրեն դրանք ոչ բավարար քանակությամբ, կարող եք ահազանգել Պաշտպանի 116 թեժ գծին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Գովազդ