Ինչպե՞ս հեշտ քնեցնել փոքրիկին. խորհուրդ են տալիս փորձառու ծնողները – մաս 2

Խնամք

Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

«Babycenter» հայտնի կայքի խմբագրությունը խնդրել է ընթերցող ծնողներին կիսվել իրենց փորձով: Որոշ խորհուրդներ, հնարավոր է, տարօրինակ թվան, բայց երբ բանը հասնում է փոքրիկին քնեցնելուն, մենք սկսում ենք գործի դնել մեր ամբողջ երևակայությունը՝ իհարկե, առաջին պլանում պահելով անվտանգությունը:

Եվ այսպես, ի՞նչ են խորհուրդ տալիս մայրիկները.

Ճանաչեք ձեր երեխային

Որոշ երեխաներ շատ հեշտ ու հանգիստ են քնում գիշերը: Ոմանք էլ  անդադար շուռումուռ են գալիս: Հաշվի առեք երեխայի անհատականությունը, երբ կփորձեք հասկանալ՝ քնեցնելու որ մեթոդը կաշխատի ձեր փոքրիկի դեպքում:

«Բոլոր երեխաների դեպքում չի կարող նույն մեթոդը գործել: Կապ չունի՝ մեկ ուրիշն ինչ է ասում ձեզ, առաջնորդվեք այն տարբերակով, որը հենց ձեզ է օգնում»:

Քնի «արարողակարգ» սահմանեք

Էլի ու էլի ծնողները խորհուրդ են տալիս քնի արարողակարգ սահմանել և դրան հետևել այնքան ժամանակ, մինչև երեխան ինքը կհասկանա, որ քնելու ժամանակն է:

«Իմ փոքրիկը սկսեց ամբողջ գիշեր քնել սկսած այն պահից, երբ մենք սկսեցինք հետևել «լոգանք», «շիշ», «գիրք» և «անկողին» հերթականությանը:  

«Հաստատակամությունը հիմնական բանալին է: Մենք մեր տղային ամեն օր պառկեցնում ենք քնելու ժամը 20:30-21:00: Եվ նա, առանց որևէ խնդրի, քուն է մտնում»:

Վստահ եղեք, որ փոքրիկին խնամողները տիրապետում են ձեր կարգուկանոնին

Բոլորին, ովքեր կապված են երեխայի խնամքի հետ, տեղեկացրեք, թե ինչպես եք քնեցնում երեխային, որպեսզի տարբեր մոտեցումների հետ կապված խնդիրներ չունենաք:

«Երեխային խնամող դայակը կամ տատիկները պետք է իմանան, թե դուք ինչպես եք քնեցնում փոքրիկին, այլապես կսկսեն իրենց մեթոդները կիրառել, արդյունքում՝ դրանք փոխելու համար երկար ժամանակ կպահանջվի»:

Աղմուկն օգտագործեք՝ ըստ նպատակահարմարության

Այսպես կոչված սպիտակ աղմուկ ապահովող հավելվածները, օրորոցայինները և մինչև անգամ օդը խոնավացնող սարքերը կարող են օգնել փոքրիկին`քուն մտնել:

«Մեր տան օդը խոնավացնող սարքի ձայնն, օրինակ, օգնում է երեխայիս արագ քուն մտնել»:

«Մենք աղմկոտ փողոցում ենք ապրում, դրա համար երեխայի ննջարանի կողքի սենյակում հեռուստացույցը թողնում ենք միացված: Այդպես երեխաս քնում է մինչև անգամ 12 ժամ` անգամ մեքենաների ազդանշանների ու երթևեկության աղմուկի ներքո»:

Ձեր կողակցին ներգրավեք գիշերային խնամքում

Ծնողները խորհուրդ են տալիս զույգերին հավասարապես ներգրավվել երեխայի ամենօրյա գիշերային խնամքում: Դա դիտարկեք որպես ամենօրյա պարտականությունը, որը պետք է կիսել:

«Իմ ամուսինը երեխային քնեցնելու իր մեթոդն ունի: Երբ նա օգնում է ինձ, թե ես եմ հանգստանում, թե երեխան է սովորում տարբեր մեթոդների»:

«Իմ ամուսինը, օրինակ, երեխայի՝ շաբաթ օրերի գիշերային խնամքն իր վրա է վերցրել: Դա օգնում է ինձ քնել և ուժ հավաքել: Պարտականությունները կիսելու համար նախապես պայմանավորվեք: Հավատացեք՝ դա ավելի ճիշտ է, քան անընդհատ տրտնջալը, որ հոգնած եք»: 

 

Աղբյուրը՝ babycenter.com

 

Գովազդ