4 ամսական երեխայի քնի և կերակրման ռեժիմը

Խնամք

Կրծքով կերակրվող երեխան 4 ամսականից հետո հիմնականում արթնանում է առավոտյան 6-7-ն ընկած ժամանակահատվածում և գիշերային քուն մտնում երեկոյան 18։00 – 20։00-ի միջակայքում։

Ցերեկային քունը ցանկալի է լինի 8։00-10։00-ի, 12։00-14։00-ի և 15։30-17։00-ի միջակայքում։ Այս ժամերին երեխայի մոտ ավելի շատ է արտադրվում մելատոնին՝ կենսառիթմը կարգավորող հորմոնը, երեխայի մարմնի ջերմաստիճանը համեմատաբար իջնում է, դանդաղում է նյութափոխանակությունը օրգանիզմում։ Այս ամենի արդյունքում երեխան ավելի հեշտ է քնում։  

Որպեսզի հեշտ հասկանաք՝ երբ պետք է երեխային քնեցնեք, հաշվի առեք, թե այդ տարիքում երեխաները սովորաբար որքան ժամանակ են առույգ մնում։

Այդ հարցում ձեզ օգնելու համար մենք կազմել ենք այս աղյուսակը, որտեղ ներկայացնում ենք՝ որ տարիքում որքան ժամանակ են երեխաները առույգ լինում։ Այստեղ ներկայացված է թույլատրելի «արթուն ժամանակահատվածը»։

 

0-2 ամսական

75 րոպե

3-4 ամսական

1 ժ․ 30 րոպե

5 ամսական

1 ժ․ 45 րոպե

6 ամսական

2 ժամ

7 ամսական

2 ժամ 15 րոպե

8 ամսական

2 ժամ 30 րոպե

9 ամսական

2 ժամ 45 րոպե

10 ամսական

3 ժամ

11 ամսական

3 ժամ 15 րոպե

12 ամսական

3 ժամ 30 րոպե

15 ամսական

4 ժամ

18 և ավելի ամսական

4 ժամ 30 րոպե

 

Հաշվի առեք, որ այս տվյալները անքուն երեխաների համար չեն։ Եթե երեխան ցերեկային առաջին քնի ընթացքում չի քնել 60 րոպե և ավելի, ապա պետք է նրան ավելի շուտ քնեցնել։

Կրծքով կերակրվող երեխայի գիշերային քնի և կերակրման ռեժիմը

Կյանքի առաջին ամիսներին երեխաները կերակրվում են՝ ըստ ցանկության։ Որքան երեխան շատ է ուտում, այնքան ավելի շատ կաթ է արտադրվում մայրիկի մոտ։ Այնպես որ, նորածնի քնի և կերակրման ռեժիմը շատ անհատական է։

3-4 ամսականում երեխային գիշերվա ընթացքում կերակրում են 2-4 անգամ։

5-7 ամսական երեխան պահանջում է, որ գիշերվա ընթացքում իրեն կերակրեն 1-2 անգամ։

10-12 ամսական երեխաները գիշերվա ընթացքում հիմնականում չեն արթնանում սնվելու համար:

Պետք է այս պարագայում ևս հաշվի առնել երեխայի անձնական ռեժիմը, քաշը, զարգացման ընթացքը։ Եթե երեխան ցանկանում է սնվել, չպետք է մերժել նրան։

 

Աղբյուրը՝ sleep-expert.ru

Գովազդ