Ինչպես խնամել նորածնի մաշկը և աչքերը. ուղեցույց ծնողների համար

Խնամք

Մաշկի խնամք

 

  • Նորածնի դեմքը և ձեռքերը լվացեք գոլ ջրով
  • Հակասեպտիկներով, լոսյոնով մի մշակեք նորածնի դեմքը և ձեռքերը
  • Փոշիներով, օսլայով մի մշակեք մաշկի ծալքերը, հարված տեղերը
  • Տակդիրը փոխեք կղանքով կեղտոտելուց անմիջապես հետո, իսկ միզելուց, եթե դրա կարիքը կա, օրական առնվազն 4-5 անգամ
  • Նորածնի խնամքի ժամանակ հետևեք ձեր ձեռքերի, մարմնի և հագուստի մաքրությանը:

 

Աչքերի խնամք

 

  • Ծննդատանը կյանքի առաջին ժամվա ընթացքում նորածնի աչքերը մշակում են հակաբիոտիկ պարունակող (տետրացիկլին կամ էրիթրոմիցին) քսուքով,
  • Տան պայմաններում նորածնի աչքերը լվացման և հատուկ մշակման կարիք չունեն,
  • Եթե երեխայի աչքերից առկա է մշտական արցունքահոսություն և/կամ շճային արտադրություն, ապա պետք է դիմել բժշկի:

 

Աղբյուրը՝ «Նորածինների խնամքը» ուղեցույց

 

Գովազդ