Փորլուծություն փոքրիկի մոտ. պատճառները և պայքարի միջոցները

Խնդիրներ

Երեխաների մոտ  մարսողության խանգարման հետևանքով հաճախ կարող է առաջանալ փորլուծություն, որի հետևանքով էլ երեխան կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ: Սակայն իրականում ի՞նչ է փորլուծությունը և ո՞րն է դրա պատճառը:

Անհանգստության առիթ  կարող է լինել  հաճախակի և չափազանց ջրիկ կղանքը երեխայի մոտ: Սակայն ինչպես տարբերակել «նորման» նորածինների մոտ, որոնց դեպքում կղելու հաճախակիությունը կախված է կրծքով կերակրման պարբերականությունից: Հաճախակի կղելը կարող է լինել միայն մանկիկի կյանքի առաջին ամիսներին: Հետագայում դրա օրական պարբերականությունը գնալով նվազում է, չնայած կղանքը պահպանում է դեղնավուն գույնը: Իհարկե, որպեսզի գլխի ընկնեք, որ երեխայի մոտ փորլուծություն է, պետք է լավ իմանաք նրա օրգանիզմի աշխատանքը: Այսպես, եթե երեխան օրական կղում է 3-4 անգամ, ապա հաճախակիացումը մինչև 6-7 անգամ արդեն պետք է ահազանգ լինի:

Մանկիկի մոտ փորլուծության մասին է վկայում կղանքում ջրի առկայությունը, դրա գույնի և հոտի փոփոխությունը: 

Ի՞նչը կարող է դառնալ մարսողության խանգարման պատճառ

Մեծամասամբ փորլուծության պատճառ կարող է դառնալ ինֆեկցիան, որ փոքրիկի օրգանիզմ է անցնում կամ մեծահասակների հետ շփման միջոցով կամ էլ սննդի հետ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել մեծ քանակությամբ սպիտակուց պարունակող մթերքներին. դրանք բակտերիաների համար բազմացման նպաստավոր միջավայր են:

Իրավիճակը շատ ավելի բարդ է, եթե փորլուծության հետ մեկտեղ երեխան նաև ջերմություն ունի, ինչպես նաև հրաժարվում է կրծքի կաթից կամ հեղուկից: Այս պարագայում երեխան անպայման պետք է գտնվի բժշկի հսկողության տակ:

Մարսողության խանգարման հաջոդ պատճառը սխալ սնունդն է, երբ մանկիկն ուտում է ոչ իր տարիքի համար նախատեսված սնունդ: Որոշ մթերքներ էլ «թուլացնում են փորը»: Այսպես, լուծողական հատկություն ունի բազուկը, թութը, սալորը և այլն:

Ինչպե՞ս վարվել փորլուծության դեպքում

Նախ և առաջ հարկավոր է մանկիկի համար սահմանել հատուկ սննդակարգ: Նորածնին հարկավոր է ավելի հաճախ կրծքով կերակրել, ավելի մեծ հասակի մանկիկներին հաճախակի ջուր տալ: Ավելի մեծերին, որպես լրացուցիչ ըմպելիք,  կարելի է տալ Ռեգիդրոնի լուծույթ, Սմեկտա։ Այդուհանդերձ, պետք է  հետևել բժշկի խորհուրդներին և պահպանել ճիշտ չափաբաժինը:

Որպես կերակուր՝ երեխային առաջարկեք ջրով պատրաստված բրնձով ապուր-խյուս: Միրգը և բանջարեղենը՝ հատկապես թարմ, բացառված են: Եվ, իհարկե, պետք է հետևել հիգիենային` երեխային չտալ առանց վատ լվացված մթերք, չեռացրած կաթ։ Երեխաները պետք է հաճախ լվանան ձեռքերը:

Եթե մանկիկի վիճակը մի քանի օրվա ընթացքում չի բարելավվում, բժիշկը կարող է հոսպիտալացման մասին որոշում կայացնի:

 

Նյութը՝ ըստ մասնագիտական կայքերի

Գովազդ