Բաժանում փոքրիկի հետ. դրական և բացասական կողմերը

Խնդիրներ

Մոր և մանկան գրագետ պլանավորված կարճաժամկետ բաժանումն  անգամ օգտակար է: Փոքրիկին պետք է նաև բաժանման և տխրության էմոցիոնալ   փորձ: Նման բաժանման  փորձը փոքրիկին սովորեցնում  է լինել անհատականություն, սիրել և գնահատել մտերիմներին, հարգել մայրիկի` իր  ժամանակն ունենալու իրավունքը:

Բաժանումը  կապվածության  հակառակ կողմն է: Ինչպես կապվածությունը, այնպես էլ բաժանումը շատ կարևոր է փոքրիկի զարգացման համար: Շատ կարևոր է, որ նրա կողքին  լինի մեկը, ով կկարողանա մխիթարել  և հանգստացնել  նրան, որպեսզի բաժանումը, անգամ եթե ցավոտ է, կործանարար չլինի փոքրիկի համար:

Վտանգը  նրանում է, որ փոքրիկը կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ բաժանումը նրա համար կդառնա անտանելի, օրինակ, երբ նրա և մայրիկի միջև ձևավորվել է «անվստահելի կապվածություն», կամ նա դեռ շատ փոքրիկ է,  կամ , եթե սխալներ եք թույլ տալիս նրա հետ բաժանվելիս:

Մինչ որոշակի տարիք փոքրիկի մոտ չկա այն գիտակցությունը, որ նույնիսկ եթե նա չի տեսնում մայրիկին հենց այդ վայրկյանին, նա շարունակում է գոյություն ունենալ: Դա վախեցնում է փոքրիկներին,  և նրանք ի պատասխան կարող են  դժգոհել:

Պատահում է, որ մայրիկի հետ բաժանման  արդյունքում փոքրիկները սկսում են  վատ սնվել կամ քնել: Նման պարագայում ավելի լավ է դիմեք  մանկական հոգաբանի:

Ինչի՞ց է կախված բաժանման տանելիությունը:

- Կապվածության որակից,

- Փոքրիկի տարիքից,

- Նրա էմոցիոնալ  զարգացման մակարդակից,

- Նրա բնավորությունից,

- Այն մարդուց, ում հետ մնում է փոքրիկը մայրիկի բացակայության ժամանակ:

Մայրիկի առջև  դրված չէ խնդիր միշտ փոքրիկի կողքը լինել: Ինչպես վկայում են հոգաբանները, մայրիկի  խնդիրն է  կապվածություն ձևավորել` լինել   վստահելի, սիրող և ջերմ:

Այդ պարագայում աշխարհը փոքրիկի համար  կդառնա ընկերական և ապահով:

Հոգեբանների և մանակբույժների կարծիքով մայրիկների`  հանգստանալու,  իրենով զբաղվելու, ամուսնուն և այլ հարազատներին ժամանակ տրամադրելու պահանջմունքը  կարևոր է փոքրիկի համար:

Երբ մայրիկը ամբողջ  ժամանակը տրամադրում է փոքրիկին, ապա մոռանում է իր  մասին և ժամանակի ընթացքում կուտակվում է հոգնածություն: Դա առաջացնում է դեպրեսիա, որը ուղղակիորեն կարող է վատ ազդել փոքրիկի վրա:

Բացի այդ, պետք չէ թերագնահատել հայրիկի այլ մտերիմների նշանակությունը: Նրանց նույնպես պետք է ներգրավվել փոքրիկի խնամքի գործընթացում:

 

Նյութն ըստ mama.ru կայքի

Գովազդ