Ինչ անել, եթե երեխան վախենում է բարձր ձայներից

Խնդիրներ

Եթե երեխան հանկարծ սկսել է նյարդային արձագանքել բարձր ձայներին, ծնողները պետք է հետևողական լինեն` պարզելու վախի պատճառը և քայլեր ձեռնարկեն դրա վերացման համար:

Նման արձագանքը խոսում է այն մասին, որ ավելի վաղ երեխան հայտնվել է նման իրավիճակում, որը նրան  վախեցրել է:

Եթե վստահ եք, որ երեխայի նման վարքը նոր է ձևավորվել, ապա

  • Փորձեք հիշել, թե երբ եք երեխայի մոտ առաջին անգամ նման վարքագիծ նկատել և ինչ է այդ ժամանակ տեղի ունեցել (գործոնների թվում մի բացառեք նաև հեռուստացույցը. երեխայի վախի պատճառ կարող է լինել նաև մարտաֆիլմը կամ, օրինակ, ռեպորտաժը պատերազմի դաշտից):
  • Վերլուծեք, արդյոք, երեխան վախենու՞մ է բարձր ձայնից, թե՞ կոնկրետ բառերից կամ դրանց ուղեկցող գործողություններից

Եթե երեխան այն տարիքում է, որ կարող է նկարել, փորձեք նրա վախերը հասկանալ նկարների միջոցով: Ոչ թե ուղիղ հարցրեք, թե ինչից է նա վախենում, այլ առաջարկեք նկարել նրա տրամադրությունը: Առաջարկեք գույն ընտրել իր սիրելի խաղալիքի համար, իր հասակակիցների հետ խաղի տեսարանի համար և այն իրավիճակի համար, երբ նա վախեցել է: Օրինակ՝ «այսօր, երբ ես հայրիկին ձայն տվեցի, դու վախեցար: Ինչ գույնով  նկարենք դա: Ի՞նչ գույն կներկես ինձ, իսկ հայրիկի՞ն, իսկ քեզ ի՞նչ գույնով նկարենք»:  Թույլ տվեք, որ երեխան արտահայտվի. գույները երեխաների մոտ հատուկ թերապեվտիկ նշանակություն ունեն: Երեխաների հոգեբանությունում գույնն օգնում է նրանց ազատվել բացասական էմոցիաներից: Առաջարկեք, որ երեխան լավ տրամադրություն պատկերի վատի փոխարեն:

  • Եթե երեխան միայն Ձեր ինտոնացիայից է վախենում, փորձեք  նմանատիպ իրավիճակներ. զբոսանքի ժամանակ պահմտոցի խաղացեք: Թող հայրիկը թաքնվի, իսկ Դուք և փոքրիկը միասին բարձր ձայնով կանչեք հայրիկին: Կամ կարող եք միասին այցելել աղմկոտ մանկական միջոցառումներ, որտեղ երեխաները, ծաղրածուները բարձր գոռում են, աղմկում, ծիծաղում:

Սակայն վերջին մեթոդին դիմելուց առաջ նախ փորձեք հասկանալ փոքրիկի վախի իսկական պատճառը և վերլուծեք այն: Դրանից հետո միայն որոշեք` արժի, արդյոք, դիմել տվյալ  մեթոդին:

Գովազդ