Պատվաստումից հետո. ի՞նչ բարդություններ կարող են լինել և ի՞նչ անել այդ դեպքում

Փոքրիկիս պատվաստումները

Պատվաստումից հետո կարող է առաջանալ ընդհանուր (ջերմության բարձրացում, ախորժակի անկում, թուլություն, թեթև ցան) և տեղային (երբ ներարկման հատվածը կարմրում է, կոշտանում է, գրգռվում է և այլն) ռեակցիա:

Պատվաստումից հետո տեղային ռեակցիան կարող է երկար ժամանակ չվերանալ: Որոշ դեպքերում կոշտացումն ու կարմրումը կարող են մինչև երկու ամիս չվերանալ: Պետք է նկատել, որ այս վիճակը բուժում չունի, և պատվաստանյութի նկատմամբ ռեակցիայի ու  բարդացումների միջև կա ահռելի տարբերություն: Օրինակ`դիֆթերիայի դեմ պատվաստմանը 100-ից 78 երեխաների դեպքում  օրգանիզմը որոշակի արձագանք է տալիս՝  նրանց մոտ կամ ջերմությունն է բարձրանում, կամ թուլություն է նկատվում, կամ ախորժակի անկում:

Եվ բժիշկները, որպես կանոն, տեղեկացնում են, որ այդ հետևանքները ինքնուրույն անցնում են  4-5 օրվա ընթացքում: Համեմատաբար վատ ինքնազգացողությունը (անհանգիստ վիճակ, ջերմության բարձրացում, ախորժակի անկում, վատ քուն, լացկանություն ու կամակորություն) վերանում է պատվաստումից մինչև 5 օր անց:

Եթե երեխան  պատվաստումից հետո «հիվանդ է» ավելի քան 5 օր, պետք է դիմել բժշկի:

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել և ի՞նչ պետք չէ անել պատվաստման առաջին օրերին

Ի՞նչ է պետք ու կարելի անել

  • Մաքուր օդին զբոսանքը ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ, բայց պետք է խուսափել հանրային վայրերից (այսինքն՝ 3-5 օր չարժե գնալ խաղահրապարակ, փոխարենը գնացեք պուրակ, խուսափեք նաև սուպերմարկետներից, բանկերից, պոլիկլինիկաներից և բոլոր այն վայրերից, որտեղ սովորաբար շատ մարդ է լինում )
  • Եթե ջերմությունը բարձրանում է, տալ ջերմիջեցնող ( պարացետամոլ, իբուպրոֆեն)
  • Պրոֆիլակտիկայի համար դեղամիջոցներ չտալ (այսինքն՝ նախքան ջերմություն նկատելը)
  • Լողացնել

 

Ի՞նչ չի կարելի անել

  • Փոխել կենսակերպը (խուսափել զբոսանքից ու լոգանքից)
  • Պրոֆիլակտիկ նպատակով ջերմիջեցնող տալ (այսինքն՝ նախքան ջերմություն նկատելը)
  • Ստիպել երեխային ուտել, եթե նա հրաժարվում է:

 

Ամենակարևորը՝ ծնողները պետք է հետևեն փոքրիկի վիճակին, ինչպես նաև համբերատար սպասել մի քանի օր և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի:

 

Աղբյուրը՝ woman.ru

 

Գովազդ