Ինչո՞ւ է փոքրիկը հրաժարվում կրծքից և ինչպե՞ս հաղթահարել խնդիրը

Սնունդ

Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ

Կարո՞ղ է արդյոք հրաժարման պատճառը լինել կաթի պակասը

Կուրծք բռնելու ցանկության բացակայությունը  երեխայի մոտ կարող է լինել մայրական կաթի անբավարար քանակից: Այս դեպքում պետք է երեխային ավելի հաճախակի կերակրել՝ նույնիսկ գիշերները:

 

Կրծքով կերակրումը ոչ միայն երեխայի սննդի աղբյուր է, այլ նաև  պաշտպանված և անվտանգ զգալու երաշխիք:  Երբ մայրն անհանգիստ է կամ տխուր, դա կաթի միջոցով  փոխանցվում է երեխային, և նա սկսում է անհանգիստ լինել:

Ինչպե՞ս հաղթահարել

Խնդիրը վերացնելու համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչի՞ց է այն առաջացել: Եթե հրաժարման պատճառ  է  դարձել շշի օգտագործումը, պետք է երեխային կերակրել գդալով: Եթե պատճառը անհարմար դիրքն է, անընդհատ հարկավոր է փոխել կուրծքը՝ երեխային հարմար դիրք տալով:  Եթե պատճառը մոր զբաղվածությունն է,  հարկավոր է առաջին մի քանի ամիսների ընթացքում նվազագույնի հասցնել այն և ամրապնդել մայր- երեխա կապը: Շատ կարևոր է կրծքով կերակրել արթնանալուց անմիջապես հետո, այդ ժամանակ երեխան քաղցած լինելով՝ չի հասցնում հրաժարվել կրծքից:

Կարելի՞ է  կրծքից հրաժարվելուց հետո անցնել խառը սնուցման

Եթե երեխան կտրականապես հրաժարվում է կրծքից, պետք է  կրծքի կաթը նրան տալ շշի միջոցով, որի անցքը պետք է լինի շատ փոքր: Այսպես պետք է փորձել մի քանի օր,  հետո նորից անցնել կրծքով սնուցման: Եթե դա հաջողվի, հավելյալ սննդի անցնելու անհրաժեշտություն չկա: Իսկ  կաթնախառնուրդ պետք է տալ երեխային միայն մանկաբույժի նշանակմամբ:

Նյութն ըստ mama.ru  կայքի

Գովազդ