Ինչ է հարկավոր
Ալյուր - 300 գ
Մարգարին - 100 գ
Շաքարավազ - 120 գ
Ձու - 1 հատ
Օսլա - 2 ճաշի գդալ
Կակաոյի փոշի - 2 ճաշի գդալ
Փխրեցուցիչ - 1 թեյի գդալ
Ինչպես պատրաստել
Հարկավոր է խորը ամանի մեջ դնել մարգարինը, այնուհետև ավելացնել շաքարավազը և մի փոքր հարել: Ավելացնել ձուն և շարունակել հարել, մինչև ստացվի համասեռ զանգված: Այնուհետև ավելացնել ալյուր, օսլա և փխրեցուցիչ: Հունցելով՝ պատրաստել խմոր: Փաթաթել սննդի փայլաթիթեղով, դնել սառնարանում և թողնել 40 րոպե:
Հարկավոր է խմորից պատրաստել գնդիկներ (ընկույզի չափ): Ջեռոցի թավայի մեջ դնել թխման թերթիկ, որի վրա դասավորել գնդիկները:
Դատարկ շշի բաց, նեղ հատվածը պետք է թաթախել կակաոյի փոշու մեջ, այնուհետև մի փոքր սեղմել խմորի գնդիկին այնպես, որ ստանա շամպինիոն սնկի ձև:
Եփել 20 րոպե, 180 ջերմաստիճանի տակ:
Բարի ախորժակ