Երեխային երես տալու-չտալու հարցը մտահոգում է ծնողներին հենց առաջին իսկ շաբաթներից, երբ երեխան կերակրելու ընթացքում կամ հանգիստ քնելու փոխարեն լաց է լինում: Երբ գրկում են  նրան և քայլում սենյակում, նա գոնե ժամանակավորապես դադարում է լաց լինել, երբ օրորոց են դնում, ամեն ինչ սկսվում է նորից: Առաջին երկու ամիսներին պետք չէ անհանգստանալ, թե երեխան երես կառնի: Ըստ երևույթին, երեխան վատ է զգում կամ նյարդային գրգռված վիճակում է: Երբ նրան գրկում եք, դա շեղում է ուշադրությունը, իսկ շարժումը` հանգստացնում:

Բացի այդ` ձեր մարմնի ջերմությունն ու թեթև հպումը երեխայի փորիկին նույնպես օգնում են:Եթե անգամ մտածում եք, թե մի քիչ երես եք տվել նրան, ապա 4-5 ամսականում մի քանի օրում կարելի է վերադաստիարակել:

Զգույշ եղեք 3 ամսականում: Այս շրջանում գազերն արդեն երեխային քիչ են տանջում: Նրա