Փոքրիկ Սոսը շատ է սիրում դիտել «Թոմը և Ջերին», «Դե ~ սպասիրը», «Ռենջերները»: Բայց ծնողները նրան այժմ  արգելւմ են  դիտել «Թոմը և Ջերին», քանի որ փորձել էր փոքրիկ եղբորը կապել աթոռին այնպես, ինչպես դա անում էր մուլտֆիլմի հերոս Թոմը: Սոսի հայրը սկզբում կարծում էր, որ որևէ վատ ազդեցություն մուլտֆիլմը չի կարող ունենալ, բայց հետագայում հասկացավ, որ ավելի լուրջ պետք է կատարել մուլտֆիլմի ընտրությունը:

Ըստ հոգեբան Հասմիկ Հարությունյանի, այսօր շատ են նման ագրեսիվ բովանդակությամնբ մուլտֆիլմերը, որոնց էլ հետագայում փորձում են կրկնօրինակել երեխաները:

Մուլտֆիլմը երեխայի ձևավորման և զարգացման վրա մեծ ազդեցություն կարող է թողնել:Եվ մինչ նրա ստեղծումն ու ներկայացումը, այն պետք է ենթարկվի հոգեբանական քննարկման և վերլուծության: Չնայած խորհրդային տարիների մուլտֆիլմերի զիջում են ժամանակակիցներին վառ գունագեղությամբ ու ֆանտաստիկ հերոսներով, սակայն սրանցում «բարու» կերպարն առանձնահատուկ ընդգծված է ու ընդօրինակելի:

«Ցավոք այսօր երիտասարդ ծնողները աընքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում մուլտֆիլմերի ընտրությանը և

Մինչև մեկ տարեկան երեխան շատ է լաց լինում: Սկզբում լացը նրա միակ միջոցն է` հայտնելու, որ քաղցած է ու սփոփանքի կարիք ունի, ինչ-որ բան անհանգստացնում է իրեն: Բայց երեք ամսականից որոշ բաներ փոխվում են:  Եթե մինչ այդ արթուն ժամանակ նա հիմնականում լաց է լինում, հիմա նրան հետաքրքրում է իր շրջապատում տեղի ունեցողը: Աղեկտուր լացի նոպաները պակասում են, իսկ մայրը սովորում է գրեթե անսխալ գուշակել երեխայի ցանկությունները:

Արդեն վեց ամսականում փոքրիկն իր մորը գերադասում է բոլորից: Սա, իհարկե, հաճելի է մայրիկների համար, քանի դեռ երեխայի անհուն սիրո դրսևորումը չի վերածվել կապանքների, երբ փոքրիկը չի թողնում նույնիս, որ մայրիկն առանց իրեն զուգարան գնա:

Բաժանման տագնապը զարգացման փուլ է, որով կյանքի առաջին տարիներին անցնում են գրեթե բոլոր երեխաները: Երեխայի նման վարքագիծը նորմալ է և օրինաչափ:

  • Բաժանման հետ կապված զգացմունքների հաղթահարումը մի գործընթաց է, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում:
  • Բաժանումը կարող է լինել տխուր և ցավալի և սովորաբար երեխայի մոտ բարկության կամ վախի զգացում է առաջացնում:
  • Ցանկացած փոփոխություն /ընտանիքում նոր երեխայի ծնունդ, բնակարանի տեղափոխություն, հիվանդություն, մանկապարտեզ հաճախելը և այլն/ երեխայի մոտ բաժանման տագնապ է առաջացնում:
  • Նույնիսկ քնելը երեխայի համար բաժանման իմաստ ունի:

Երեխայի աճին զուգահեռ բաժանման տագնապը նվազելու միտում ունի: Այդ տեսանկյունից ամենադժվար տարիքը 1,5-2,5

Արդյոք կարելի է երեխային երես տալ փոքր տարիքում. այս հարցը մտահոգում է ծնողներին հենց առաջին շաբաթներից, երբ երեխան կերակրելու ընթացքում կամ հանգիստ քնելու փոխարեն լաց է լինում:

«Երբ գրկում եմ նրան և քայլում սենյակում, գոնե ժամանակավորապես դադարում է լաց լինել, բայց երբ օրորոց եմ դնում, ամեն ինչ սկսվում է նորից»,-ասում է նոր մայրացած Սուսաննան:

Հաճախ երկու տարեկան երեխաներն աչքի են ընկնում իրենց զայրացկոտությամբ և ագրեսիվությամբ: Ագրեսիվությունը զայրացկոտության վերին աստիճանն է և միշտ ուղղված է որևէ մեկին: Երեխան կարող է մեկ այլ փոքրիկի կամ մեծահասակի, տնային կենդանիներին խբել, կծել, ճանկռտել: Բոլոր տհաճությունները, որոնք մեծերին աննշան են թվում, երեխայի համար հիասթափության գագաթնակետն են, այստեղից էլ ծագում է ֆիզիկական ռեակցիան:

Փոքրիկները կյանքում գոնե մեկ անգամ ձեռք բարձրացնում են իրենց ծնողների վրա, կծում կամ ուսով հրում: Երեխաները մատերը մտցնում են աչքը, քաշում մազերը և կծոտում, բայց այդ բոլորի պատճառը պարզապես հետաքրքրությունն է, քանի որ նա չի գիտակցում, որ ցավ է պատճառում:

Այնուամենայնիվ, եթե Ձեր երեխան ագրեսիվ է դառնում և նեղացնում ուրիշ փոքրիկների, Ձեր խնդիր է նրան բացատրել «ինքնարտահայտման միջոցի» անընդունելի լինելու մասին:

Որո՞նք են ագրեսիվության պատճառները:

Ամենից հաճախ անդրանիկ զավակն է այդպիսին լինում։ Բոլոր ծնողներն էլ իրենց առաջնեկներին մի քիչ երես են տալիս։ Հաճախ նրանք ոչ միայն պաշտում են երեխային, այլ նրա հետ են կապում իրենց չիրականացված հույսերն ու ակնկալիքները։ Բացի այդ` ծնողները հուզվում են` իրենց պատասխանատու զգալով այդ անօգնական էակի համար։

Երբ երեխան լաց է լինում, ծնողները պարտավորված են զգում որևէ բանով օգնել նրան։ Երկրորդ երեխայի ժամանակ նրանք ավելի վստահ են իրենց ուժերի վրա և կարող են ճիշտ գնահատել իրադրությունը։ Նրանք արդեն գիտեն, որ երբեմն պետք է մերժել երեխային՝ հօգուտ նրա։ Երբ ստիպված են համառ ու անդրդվելի լինել, այլևս իրենց մեղավոր չեն զգում, որովհետև գիտեն, nր իրավացի են։

Սովորաբար երեխաներին երես են տալիս նաև այն ծնողները, որոնք վստահ չեն իրենց աժեքների վրա և դառնում են իրենց երեխայի

Այլ հոդվածներ …