Երեխայի լացի պատճառներն ու հանգստացնելու եղանակները-1

Դաստիրակություն

Մինչև մեկ տարեկան երեխան շատ է լաց լինում: Սկզբում լացը նրա միակ միջոցն է` հայտնելու, որ քաղցած է ու սփոփանքի կարիք ունի, ինչ-որ բան անհանգստացնում է իրեն: Բայց երեք ամսականից որոշ բաներ փոխվում են:  Եթե մինչ այդ արթուն ժամանակ նա հիմնականում լաց է լինում, հիմա նրան հետաքրքրում է իր շրջապատում տեղի ունեցողը: Աղեկտուր լացի նոպաները պակասում են, իսկ մայրը սովորում է գրեթե անսխալ գուշակել երեխայի ցանկությունները:

Մինչև մեկ տարեկան երեխան շատ է լաց լինում: Սկզբում լացը նրա միակ միջոցն է` հայտնելու, որ քաղցած է ու սփոփանքի կարիք ունի, ինչ-որ բան անհանգստացնում է իրեն: Բայց երեք ամսականից որոշ բաներ փոխվում են:  Եթե մինչ այդ արթուն ժամանակ նա հիմնականում լաց է լինում, հիմա նրան հետաքրքրում է իր շրջապատում տեղի ունեցողը: Աղեկտուր լացի նոպաները պակասում են, իսկ մայրը սովորում է գրեթե անսխալ գուշակել երեխայի ցանկությունները:

Երբ երեխան լալիս է, մայրը բնազդաբար շտապում է նրան գրկել, փայփայել:  Դա հրաշալի է և փոքրիկին երես չի տալիս: Նա պետք է համոզված լինի, որ մայրը միշտ կսփոփի իրեն: Այդ անվերջանալի լացը, իհարկե, երբեմն ծնողներին համբերությունից հանում է, բայց ուրիշ հնար չկա, պետք է համբերել:

Երեխային հանգստացնելու 5 եղանակ

Կերակրել. Կյանքի առաջին ամիսներին լացի ամենաակնհայտ պատճառը քաղցն է, և փոքրիկին կերակրելը նրան հանգստացնելու ամենաարդյունավետ միջոցն է, եթե անգամ մայրը ստիպված է հաճախ արթնանալ: Եթե երեխան սնվում է արհեստական կաթով և ագահաբար ուտում է, պետք է նրան շշով եռացրած ու սառեցրած ջուր տալ. հնարավոր է, որ նա ծարավ լինի:

Գրկել, սեղմել կրծքին. Հաճախ երեխայի ուզածը սիրո այս ձևն է: Եթե նա հանգստանում է ուղղահայաց դիրքով կամ դեմքով ներքև գրկելիս, ուրեմն գղտալու կարիք ունի: Հնարավոր է, որ նա վրդովված լինի հյուրերի ներկայությունից ու մոր գրկում հանգստանալու կարիք ունի:

Օրորել. Համաչափ շարժումը հանգստացոնւմ է փոքրիկին, և նա, որպես կանոն, քնում է: Կարելի է նրան ձեռքերի վրա օրորել: Եթե չի հանգստանում, պետք է մի քիչ արագ օրորել: Կարելի է փոքրիկին նստեցնել «կենգուրու» պայուսակի մեջ և քայլել սենյակում: Կարելի է օգտագործել թինկաթոռ-օրորոցը կամ պառկեցնել օրորոցի մեջ և օրորել: Եթե դրանք էլ չօգնեն, հարկավոր է երեխային ձեռնասայլակով դուրս տանել, որ մաքուր օդն ու մեղմ օրորը նրան հանգստացնեն:

Ձեռքի ափով թեթև հարվածել. Երեխային մեջքին կամ փորիկին թեթև խփելով` մայրը հանգստացնում է նրան և օգնում գղտալ օդը: Տակաշորերեը փոխելու ժամանակ մոր ձեռքերը փորիկին տալիս են անվտանգության զգացում:

Շեղել. Պետք է երեխային հետաքրքիր բան ցույց տալ, որ նա մոռանա, թե ինչու է լալիս: Փոքրիկներին հմայում են վառ, գեղեցիկ իրերը՝ պաստառ, բացիկ, գունավոր կտոր: Այս առումով օգտակար են դեմքերը և հայելին: Երեխայի հետ պետք է շրջել տան մեջ, նա կնայի լուսանկարները, հայելու մեջ կտեսնի իրեն ու կհանգստանա:

 

Պատահում է, որ երեխան կուշտ է լինում, իսկ մայրը փորձում է  բոլոր հանգստացնող միջոցները, սակայն ապարդյուն: Բացի վերը թվարկածներից, կան լացի ուրիշ պատճառներ ևս: Այս մասին կարդացեք հաջորդիվ: