4 ամսականից կարող եք սկսել երեխայի դաստիարակությունը. այլևս պետք չէ երեխային միշտ գրկին պահել

Դաստիրակություն

Արդյոք կարելի է երեխային երես տալ փոքր տարիքում. այս հարցը մտահոգում է ծնողներին հենց առաջին շաբաթներից, երբ երեխան կերակրելու ընթացքում կամ հանգիստ քնելու փոխարեն լաց է լինում:

«Երբ գրկում եմ նրան և քայլում սենյակում, գոնե ժամանակավորապես դադարում է լաց լինել, բայց երբ օրորոց եմ դնում, ամեն ինչ սկսվում է նորից»,-ասում է նոր մայրացած Սուսաննան:

Արդյոք կարելի է երեխային երես տալ փոքր տարիքում. այս հարցը մտահոգում է ծնողներին հենց առաջին շաբաթներից, երբ երեխան կերակրելու ընթացքում կամ հանգիստ քնելու փոխարեն լաց է լինում:

«Երբ գրկում եմ նրան և քայլում սենյակում, գոնե ժամանակավորապես դադարում է լաց լինել, բայց երբ օրորոց եմ դնում, ամեն ինչ սկսվում է նորից»,-ասում է նոր մայրացած Սուսաննան:

Հոգեբան Անահիտ Ստեփանյանի խոսքով` առաջին երկու ամիսներին պետք չէ անհանգստանալ, թե երեխան երես կառնի. եթե լացում է, ըստ երևույթին նա իրեն լավ չի զգում կամ նյարդային գրգռված վիճակում է:

Երբ գրկում եք երեխային,  դա շեղում է ուշադրությունը, իսկ շարժումը` հանգստացնում:

«Բացի այդ, ձեր մարմնի ջերմությունն ու թեթև հպումը երեխայի փորիկին նույնպես օգնում են: Եթե անգամ մտածում եք, թե մի քիչ երես եք տվել նրան, ապա 4-5 ամսականում մի քանի օրում կարելի է վերադաստիարակել»,- հուսադրում է հոգեբանը:

Զգույշ եղեք 3 ամսականում: Այս շրջանում գազերն արդեն երեխային քիչ են տանջում: Նրա նյարդային համակարգն արդեն կարգավորվում է, վերանում են բոլոր այն պատճառները, որոնք վատացնում էին նրա ինքնազգացողությունը (մինչև 4-5 ամսականը գազերը, թեև հազվադեպ, բայց դեռ շարունակում են անհանգստացնել):

«Դուք նկատում եք, որ երեխան այլևս չի արթնանում անսպասելի ջղակծկումներից ու փքված փորով: Նա այլևս գրգռված չէ ու անընդհատ լաց չի լինում: Այն երեխաները, որոնք առաջին երեք ամիսներին գրկից չեն իջել, հավանաբար մի քիչ երես առած կլինեն: Նրանք ցանկանում են, որ գրկեն և զբաղվեն իրենցով: Այժմ խելամիտ կլինի չափավորել սեփական կարեկցանքը»,-զգուշացնում է Ստեփանյանը:

Հոգեբանը դիմում է այն ծնողներն, որոնք հեշտությամբ են զիջում երեխաների կամայականություններին:

«Սկզբնական շրջանում, երբ ամեն անգամ լաց լինելիս մայրը միշտ պատրաստակամությամբ իր գիրկն է վերցնում փոքրիկին, մեկ-երկու ամիս անց երեխան համարյա ամբողջ ժամանակ, երբ քնած չէ, ուզում է իրեն գրկեն: Եթե մայրը առաջվա նման զիջում է, որոշ ժամանակ անց երեխան հասկանում է, որ խեղճ, տանջահար մայրը իր «իշխանության» տակ է, և բռնանում է նրան` պահանջելով իրեն շարունակ ձեռքերի վրա պահել»:

շարունակելի

Լիանա Հովհաննիսյան