Կենդանիները տանը

Դաստիրակություն

Բոլորդ էլ գիտեք «Կառլսոնը եւ Մանչուկը» հայտնի վիպակի հերոսներին ու հավանաբար հիշում եք, թե ինչպես էր Մանչուկը ծնողներին խնդրում, որ համար շնիկ գնեն. «Եթե ես իսկապես արժեմ հարյուր հազար միլիոն, կարո՞ղ եք ինձ մի քիչ փող տալ, որ ես կարողանամ ինձ համար շուն գնել»: 
Եթե դուք էլ տանը փոքր երեխա ունեք, ապա վաղ, թե ուշ նույնպես նման խնդրանք կլսեք: Հնարավոր է նաեւ ինքներդ սկսեք մտածել այդ մասին, որպեսզի կենդանիների հետ շփումն օգնի երեխայի մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են բարությունը, պատասխանատվությունն ու հոգատարությունը:

Ինչի մասին պետք է մտածել

Նախ եւ առաջ անհրաժեշտ է հիշել, որ կենդանին պատկանելու է ոչ միայն երեխային, այլեւ ձեզ, եւ եթե երեխան դեռ փոքր է, ապա նրա խնամքի հետ կապված հոգսերը մեծամասամբ ընկնելու են ձեզ վրա: Նույնիսկ եթե փոքրիկը փորձի պնդել հակառակը: Այդ պատճառով հառաջին հերթին հարցրեք ինքներդ

ձեզ՝ արդյոք պատրա՞ստ եք տանը կենդանի պահել, բավականաչափ ժամանակ, ուշադրություն եւ ֆինանսական միջոցներ հատկացնել նրան: Անհրաժեշտ է նախապես մտածել նաեւ, թե ով պետք է հոգ տանի նրա մասին, երբ տնից երկարատեւ բացակայելու անհրաժեշտություն առաջանա: 
Այս պարագայում կարեւոր դեր են խաղում նաեւ ձեր բնակարանային պայմանները: Եթե ապրում եք սեփական տանը, ապա կարող եք ձեռք բերել համարյա ցանկացած կենդանուն (եթե, իհարկե, արդեն դրանցից բավականաչափ չունեք): Բարձրահարկերում չարժե մեծ չափերի կենդանիներ պահել (օրինակ՝ խոշոր ցեղատեսակներին պատկանող շներ), իսկ եթե բնակարանը չափազանց փոքր է, ապա նույնիսկ ծովախոզուկը կամ համստերը (хомяк) կարող է ավելորդ լինել:
Եթե դուք վստահ չեք, որ պատրաստ եք նման պատասխանատվություն ստանձնել, ապա ավելի լավ է միառժամանակ հետաձգեք որեւէ կենդանի կամ թռչուն ձեռք բերելու որոշումը, քանի որ հետո կարող է չափազանց ուշ լինել: Չէ՞ ու մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:

Կենդանիների ազդեցությունը երեխայի վրա

Տանը մեկ այլ կենդանի էակի հայտնվելուց հետո երեխայի համար բացվում է բոլորովին նոր աշխարհ: Նա ավելի ինքնուրույն է դառնում, մեծանում ավելի առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Փոքրիկը սովորում է պատասխանատվություն կրել ուրիշ կենդանի էակի համար եւ ինչպես վարվել կենդանիների հետ: Երեխայի համար կենդանու հետ շփումը եւ՛ հաճելի է, եւ՛ ուրախալի: Կենդանին իր հերթին կարող է լավ ընկեր ու պաշտպան դառնալ քույր, եղբայր չունեցող կամ ներամփոփ ու ամաչկոտ երեխայի համար: Սակայն կենդանիները կարող են նաեւ որոշակի վտանգ ներկայացնել փոքրիկի համար: Խոսքն ալերգիայի մասին է: Եթե դուք կամ ձեր փոքրիկն ալեգիկ եք, ապա ընդհանրապես չարժե տանը որեւէ կենդանի պահել: Բացի այդ, շները, կատուներն ու կրծողները զանազան վարակների հիմնական կրողներն ու փոխանցողներն են, իսկ փոքրիկի օրգանիզմը դեռեւս թույլ է ու կարող է հեշտությամբ որեւէ հիվանդությամբ վարակվել: Չմոռանաք զանազան քերծվածքների, մազաթափության եւ տհաճ բույրերի մասին: 
Վտանգավոր է նաեւ, եթե տանը հայտնվի որեւէ խոշոր եւ ագրեսիվ ցեղատեսակի շուն: Կենդանու ճիշտ ընտրության, խնամքի եւ դաստիարակության դեպքում այս բոլոր վտանգները կարելի է հասցնել նվազագույնի:

Շարունակելի

Աղբյուրը` www.mes.am (ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն)