Կոկորդիլոս եմ ուզում...Որ կենդանին է հարմար ձեզ երեխային

Դաստիրակություն

Կենդանաբանները խորհուրդ չեն տալիս տանը սողուններ, կապիկ, կրիա, ոզնի, աղվես կամ սկյուռ պահել:

Բնակարանում կրիա պահելն ամենատարածված սխալներից է: Շատերը կրիա են գնում՝ կարծելով, որ նա երեխայի համար հարմար խաղալիք է (չի կծում, դանդաղաշարժ է եւ երկար է ապրում): Իրականում, դուք կենդանուն դատապարտում եք երկարատեւ մահվան: Բնակարանը կրիայի համար շատ անհարմար վայր է, չափազանց չոր եւ ցուրտ: Բացի այդ, եթե կենդանուն տանն ազատ թողնեք, ապա նա անպայման որեւէ փորձանք կբերի գլխին (օրինակ՝ խցկվել որեւէ նեղ ու դժվարամատչելի արանք): Եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը կրիա պահել, ապա նրա համար անհրաժեշտ է մշտապես միացրած պահել որեւէ ջեռուցիչ սարք, որպեսզի նա կարողանա տաքանալ, եւ գետնին խոնավ լաթի կտոր փռել, որպեսզի կրիան մարմինը խոնավեցնի: 
Սկյուռերին շատ դժվար է ձեռնասուն դարձնել, բացի այդ՝ նրանք շատ ցավոտ են կծում: Նա կարող է կրծել պատից կախված հայելու պարանը, էլեկտրական լարերը, գրքերը կամ բույն դնել պահարանի մաքուր սպիտակեղենի մեջ:

Անտառից ոզնուն տուն բերելով՝ դուք նրան զրկում եք ձմռան ցրտին քուն մտնելու համար բնական միջավայրում

անհրաժեշտ քանակությամբ ճարպ կուտակելու հնարավորությունից: Տանը ոզնին չի կարող այդքան սնվել: Հիմնականում կարճ ժամանակ անց կենդանուն բաց են թողնում բնության գիրկը՝ դատապարտելով նրան մահվան:

Կապիկները չափազանց անկանխատեսելի են ու շարժուն: Նրանց ազատություն եւ ավելի մեծ տարածք է պետք, քան ձեր բնակարանը կամ նեղլիկ վանդակը: Կապիկները կարող են շատ մեծ վնաս պատճառել ձեր բնակարանին: Ապա պատկերացրեք լուսամփոփի վրա ճոճվող կամ վարագույրներից կախված կենդանուն, եւ ամեն ինչ պարզ կլինի: Էլ չենք խոսում այն մասին, որ նա, ապրելով հիմնականում ծառերի վրա, սովոր է իր բնական կարիքները հոգալ որտեղ պատահի:

Որոշ մարդիկ ձգտում են ձեռք բերել արեւադարձային գոտում ապրող հազվագյուտ կենդանիներ, թռչուններ կամ սողուններ (կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ եւ այլն): Դրանք շատ ավելի բարդ խնամք ու հատուկ պայմաններ են պահանջում, ինչպես նաեւ իրենց հետ ձեր տուն բերել որեւէ արեւադարձային հազվագյուտ հիվանդություն:

Կատուն փոքրիկ տնային խուլիգան է (հազվադեպ բացառություններով): Նրա սուր աչքից ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Նույնիսկ եթե կատուն չափազանց շատ է սիրում տանտերերին, միեւնույն է՝ նա անարգել շրջում է ողջ բնակարանով մեկ եւ անում, ինչ ուզում է: Հիշեք, որ կատուները չեն կարող միայնակ ապրել: Նրանց անպայման զույգ է պետք:

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Շարունակելի

Աղբյուրը` mes.am