Ընտանի կենդանիներ. որտեղից գնել եւ ինչպես խնամել

Դաստիրակություն

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Շունը լուրջ կենդանի է: Նրանց հետ շփումը բոլորովին այլ մակարդակի վրա է՝ անկախ չափերից ու ցեղատեսակից: Նրա ողջ կյանքի հետագա վարքագիծը որոշվում է շնիկի կյանքի առաջին տարում: Եթե նրան երես տաք, ապա հետո հասուն կենդանուն շատ դժվար կլինի սովորեցնել, թե ինչպես պետք է պահի իրեն բնակարանում: Շները ոհմակային կենդանիներ են, այդ պատճառով նրանք միշտ ձգտում են լինել ձեր կողքին: Նրանց համար այլ կերպ լինել չի կարող: Շունը ձեր ընտանիքը համարում է իրենը, սակայն պետք է հենց սկզբից նրան հասկացնել, թե ով է ընտանիքի առաջնորդը: 
Կրծողներին պետք է պահել վանդակի կամ ակվարիումի մեջ, այլապես պետք է հրաժեշտ տաք կենցաղային տեխնիկայի բոլոր կոճակներին ու էլեկտրական լարերին: Նրանք կայուն, ուժեղ բույր ունեն եւ զույգերով պահելու դեպքում լավ բազմանում են: Կրծողները հիմնականում գիշերային կյանք են վարում, այնպես որ գիշերը տան մի անկյունից լվող անդադար կրթկրթոցը կարող է ձեզ բավական անհարմարություն պատճառել: 
Կա տարածված սխալ կարծիք, որ ակվարիումային ձկներից հնարավոր չէ ալերգիա ունենալ: Ալերգիան կարող է լինել ինչպես հատուկ ձկների համար նախատեսված չոր կերերից, այնպես էլ

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Շունը լուրջ կենդանի է: Նրանց հետ շփումը բոլորովին այլ մակարդակի վրա է՝ անկախ չափերից ու ցեղատեսակից: Նրա ողջ կյանքի հետագա վարքագիծը որոշվում է շնիկի կյանքի առաջին տարում: Եթե նրան երես տաք, ապա հետո հասուն կենդանուն շատ դժվար կլինի սովորեցնել, թե ինչպես պետք է պահի իրեն բնակարանում: Շները ոհմակային կենդանիներ են, այդ պատճառով նրանք միշտ ձգտում են լինել ձեր կողքին: Նրանց համար այլ կերպ լինել չի կարող: Շունը ձեր ընտանիքը համարում է իրենը, սակայն պետք է հենց սկզբից նրան հասկացնել, թե ով է ընտանիքի առաջնորդը: 
Կրծողներին պետք է պահել վանդակի կամ ակվարիումի մեջ, այլապես պետք է հրաժեշտ տաք կենցաղային տեխնիկայի բոլոր կոճակներին ու էլեկտրական լարերին: Նրանք կայուն, ուժեղ բույր ունեն եւ զույգերով պահելու դեպքում լավ բազմանում են: Կրծողները հիմնականում գիշերային կյանք են վարում, այնպես որ գիշերը տան մի անկյունից լվող անդադար կրթկրթոցը կարող է ձեզ բավական անհարմարություն պատճառել: 
Կա տարածված սխալ կարծիք, որ ակվարիումային ձկներից հնարավոր չէ ալերգիա ունենալ: Ալերգիան կարող է լինել ինչպես հատուկ ձկների համար նախատեսված չոր կերերից, այնպես էլ ակվարիումի ջրից: Ձկները շատ մեծ խնամք են պահանջում՝ որոշակի չափի ակվարիում, ջրի կայուն ջերմաստիճան, լուսավորություն, ավազ, ջրային բույսեր եւ այլն: Այստեղ հնարավոր չէ միայնակ գլուխ հանել: Անհրաժեշտ է կարդալ ակվարիումային ձկների խնամքի վերաբերյալ գրականություն եւ հաճախ խորհրդակցել մասնագետի հետ: 

Որտեղից գնել եւ ինչպես խնամել

Տնային կենդանիներն ու թռչուները պետք է գնել մասնագիտացված կենդանաբանական խանութներից կամ կենդանասերների ակումբներից, այլ ոչ թե բացօթյա «թռչնաշուկաներից»: Շատ հավանական է, որ շուրջ մեկ տասնյակ կատվի ձագեր վաճառող բարի մորաքույրը դրանց հավաքել է որեւէ կեղտոտ նկուղից: Թռչնաշուկայում կենդանիները կարող են միմյանցից տարբեր հիվանդություններով վարակվել: Արդյունքում՝ դուք ստիպված կլինեք զգալի գումար եւ ժամանակ վատնել անասնաբույժի այցելությունների համար: Լավ է, եթե դուք ճանաչում եք կենդանու նախկին տերերին կամ ծնողներին: Այս դեպքում կարող եք հետաքրքրվել նրա ժառանգականության, բնավորության ու խնամքի առանձնահատկությունների մասին եւ ժամանակ առ ժամանակ խորհրդակցել նախկին տերերի հետ: 
Որպեսզի ձեր սիրելին հնարավորիս առողջ լինի եւ երկար ապրի ձեր կողքին, անհրաժեշտ է նրան պարբերաբար տանել անասնաբույժի մոտ՝ ստուգման եւ  կատարել համապատասխան սրսկումները: 
Իմիջայլոց, կենդանիներին ու թռչուններին չի կարելի կերակրել ինչով պատահի: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր «ճաշակն» ու սննդակարգը, որոնք նույնպես պետք է խստորեն պահպանել:   
Հիշեք նաեւ, որ կենդանի ձեռք բերելիս պետք է գնել նաեւ նրա խնամքի համար անհրաժեշտ բազմաթիվ պարագաներ՝ կերաման, ջրաման, վանդակ, ակվարիում,  ձու դնելու համար առանձին բներ, հատուկ սանրեր, դնչկալ, վզկապ, զանազան կերեր, վիտամիններ եւ այլն:      
Այնպես որ, փոքրիկի համար տնային կենդանի ընտրելիս աշխատեք հաշվի առնել ոչ միայն երեխայի ցանկությունը, բնակարանային հարմարություները կամ ձեր ճաշակն ու գրպանի հնարավորությունները, այլեւ տարբեր կենդանիների ու թռչունների կենսաբանական առանձնահատկությունները:

 

Աղբյուր` ema.am