24 կանոն` տղա ունեցող մայրիկների համար – մաս 3

Դաստիարակություն

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

11. Թույլ տվեք նրան փչացնել իրերը

Եթե դուք ամեն անգամ նեղվելու եք, երբ երեխան տուն գա կեղտոտ ու պատռված հագուստով, ապա համակերպվեք, որ մտնելու եք անհույս մի պայքարի մեջ: Էներգիա մի ծախսեք մի բանի վրա, որն անխուսափելի է: Տղաները ճանաչում են աշխարհը` մագլցելով ծառերը, ցանկապատերը, ցատկելով ջրափոսերի մեջ, թրջվելով ու ընկնելով: Սա է իրականությունը:

12. Հրապուրվեք նրա հետաքրքրություններով

Օրինակ` յուրացրեք ֆուտբոլի բոլոր նրբությունները, սովորեք սիրելի ակումբի հայտնի ֆուտբոլիստների անունները, նրա հետ

սովորեք սիրելի երգերի բառերը կամ մեքենաների մակնիշները:

13.Միասին դուրս եկեք փողոց

Անջատեք հեռուստացույցը, վիդեո խաղերը, հեռախոսը դրեք լիցքավորման եւ հեռացրեք ֆոտոխցիկը: Պարզապես դուրս եկեք փողոց ձեր փոքրիկի հետ, հետեւեք նրան ու նրա արձագանքներին, տվեք հարցեր: Սա նման է մագիայի, փորձեք:

14. Թույլ տվեք նրան պարտվել

Որքան էլ ցանկությունը մեծ լինի, ձեր փոքրիկը չի կարող միշտ հաղթել: Դուք նրան ասում եք` «դու հաղթող ես, քանի որ ձգտել ես հաղթանակի», սակայն նա այդպես չի զգում եւ նեղվում է: Եվ դա լավ է, քանի կյանքում լինում են այնպիսի շրջադարձեր, որոնցից մենք փորձում ենք ամեն գնով ետ պահել մեր երեխաներին: Այս պրակտիկան նրան պետք կգա հետո: Սովորեցրեք նրան, որ մի անգամ նա կհաղթի, հաջորդ անգամ կպարտվի: Բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվել:

15. Տվեք նրան հնարավորություն` օգնելու ուրիշներին

Շատ մեծ տարբերություն կա օգնելու հնարավորություն տալու եւ օգնել ստիպելու միջեւ: Հնարավորություն տալը համարժեք է երեխայի սրտում կայծ վառելուն, որը հետո կվերածվի մեծ խարույկի ու կլուսավորի շրջապատող աշխարհը:  Դուք ինքներդ օրինակ ծառայեք` օգնեք միմյանց եւ ուրիշներին: