Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 3

Դաստիարակություն

Բացատրեք, որ չնայած հասկանում եք  նրա հետարքրությունը իր ընկերների մարմնի նկատմամբ, մարդիկ, ընդհանուր առմամբ, իրենց մարմինը փակ են պահում հանրության մեջ:  Այսպես դուք երեխաների մեջ սահմանափակումներ կմտցնեք, բայց այնպես, որ նա իրեն մեղավոր չզգա:  3-6 տարեկանն ամենահարմար տարիքն է` խոսելու ճիշտ կամ սխալ հպումների մասին: Ասացեք փոքրիկներին, որ  մարմինն իրենց սեփականությունն է եւ նրանք այդ հարցում գաղտնիության իրավունք ունեն:  Բայց պետք է նաեւ ասել, որ ծնողի կամ բժշկի զննումների

Բացատրեք, որ չնայած հասկանում եք  նրա հետարքրությունը իր ընկերների մարմնի նկատմամբ, մարդիկ, ընդհանուր առմամբ, իրենց մարմինը փակ են պահում հանրության մեջ:  Այսպես դուք երեխաների մեջ սահմանափակումներ կմտցնեք, բայց այնպես, որ նա իրեն մեղավոր չզգա:  3-6 տարեկանն ամենահարմար տարիքն է` խոսելու ճիշտ կամ սխալ հպումների մասին: Ասացեք փոքրիկներին, որ  մարմինն իրենց սեփականությունն է եւ նրանք այդ հարցում գաղտնիության իրավունք ունեն:  Բայց պետք է նաեւ ասել, որ ծնողի կամ բժշկի զննումների դեպքում այս գաղտնիությունը չի գործում:  Երեխան պետք է իմանա, որ եթե երբեւէ որեւէ մեկը դիպչի  իրեն տարօրինակ կամ վատ ձեւով, ապա ինքը  պետք է ասի այդ անձին` դադարեցնել այդօրինակ վարքը եւ հետո տեղյակ պահի ձեզ: Ասացեք նրան, որ դուք պետք է իմանաք այն ամենի մասին, ինչը կարող է անհանգստացնել իրեն:

Որ տարիքից երեխային պետք է պատմել սեքսի մասին

«Մեծ զրույցներն» արդեն անցյալում են, երբ սեքսի մասին  երեխաներն իմանում էին միանգամից կամ չէին իմանում ոչինչ: Այս պրոցեսը պետք է լինի շարունակական ու իրար հաջորդող. երեխան պետք է ժամանակի ընթացքում իմանա այն, ինչ պետք է իմանա: Եթե հնչում են հարցեր, ապա պետք է լինեն նաեւ պատասխաններ: Բայց մյուս կողմից, եթե ձեր փոքրիկը հարցեր չի տալիս սեքսի մասին, մի անտեսեք թեման: Եթե երեխան 5 տարեկանի մոտ է, դուք կարող եք նրան ներկայացնել գրքեր, որոնք ըստ տարիքի` նկարներով կպատմեն սեքսի մասին: Շատ ծնողներ դժվարանում են գտնել ճիշտ բառեր: Հենց այդ պահին ձեզ օգնության կգան գրքերը:  Բայց իմացեք, որ առաջին հերթին  դուք պետք է լինեք ինֆորմացիա տվողը:

Որ տարիքից աղջիկներին պետք է պատմել դաշտանի մասին

Աղջիկները (ինչու ոչ նաեւ  տղաները) դաշտանի մասին պետք է իմանան 8 տարեկանից սկսած: Այս տարիքում է դրսեւորվում աղջիկների հետաքրքրությունը:  Դաշտանի մասին ինֆորմացիա պետք է տրամադրեն նաեւ դպրոցները, կարող են օգնության հասնել գրքերը:  Շատ մայրեր իրենց դուստրերի հետ կիսվում են իրենց փորձով, պատմում են, թե երբ սկսվեց իրենց մոտ, ինչ է դա իրենից ներկայացնում:

Այս թեմայով կարդացեք նաև`

Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 1

Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 2

Շարունակելի

Աղբյուրը` kidshealth.org