Ինչպե՞ս հաղթահարել երեխայի վախը մթությունից. հոգեբանի խորհուրդները

Խնդիրներ

Դա ամենատարածված վախերից մեկն է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ: Մեծահասակների մեջ ևս քիչ չեն այնպիսինները, ում մթությունը վտանգ է ներշնչում:

Երեխաների մոտ մթությունից վախը ավելի արագ և հեշտությամբ կանցնի եթե հետևեք հետևյալ խորհուրդներին.

  • Զրուցեք երեխայի հետ իր վախերի մասին, հարցնեք նրան, ինչից կամ ումից է հատկապես նա վախենում, բացատրեք նրան, որ իր վախերը չեն կարող իրականանալ, որ նա ոչնչից չպետք է վախենա, քանի որ կողքին միշտ որևէ մեծահասակ կա, օգնեք նրան գիտակցել,

Դա ամենատարածված վախերից մեկն է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների մոտ: Մեծահասակների մեջ ևս քիչ չեն այնպիսինները, ում մթությունը վտանգ է ներշնչում:

Երեխաների մոտ մթությունից վախը ավելի արագ և հեշտությամբ կանցնի եթե հետևեք հետևյալ խորհուրդներին.

  • Զրուցեք երեխայի հետ իր վախերի մասին, հարցնեք նրան, ինչից կամ ումից է հատկապես նա վախենում, բացատրեք նրան, որ իր վախերը չեն կարող իրականանալ, որ նա ոչնչից չպետք է վախենա, քանի որ կողքին միշտ որևէ մեծահասակ կա, օգնեք նրան գիտակցել, որ իր տանը նա գտնվում է լրիվ անվտանգության մեջ, և եթե ինչ – որ բան լինի, դուք միշտ կօգնեք իրեն: Եթե երկար և մեթոդապես ցույց տաք, որ նրա տունը իր ամրոցն է, դա կտա իր պտուղները:
  • Սենյակում մի փոքրիկ լույս վառ պահեք: Ոչ մի դեպքում երեխային մի թողեք քնել մութ սենյակում առանց նրա համաձայնության: Երեխան վախենում է ոչ թե հենց մթությունից, այլ նրանից, ինչ կա դրանում: Նրա համար մութ սենյակը լի է հրեշներով:
  • Թույլ մի տվեք երեխային շատ սարսափներ նայել, վիդեո խաղեր խաղալ հրեշների հետ, որոնք բացասական հույզեր են ավելացնում և վախեր առաջացնում:
  • Երեխային մի ծանրաբեռնեք  ինֆորմացիայով քնելուց առաջ:
  • Վախի վիազուալիզացիան կօգնի հաղթահարել այն: Խնդրեք երեխային, որ ասի, թե կոնկրետ ինչն է իրեն վախեցնում մթության մեջ: Թող նա նկարի այդ հրեշին կամ պլաստիրինով պատրաստի այն: Ապա նրա հետ երևակայեք, թե ինչպես կարելի է հաղթել այդ հրեշին: Թող փոքրիկը նկարի կամ պատրաստի մեկ կամ մի քանի հերոսներ, որոնք հեշտությամբ կհաղթեն հրեշին և կազատեն իրեն իր վախից:

Հոգեբանական պրակտիկայում կա վախը նկարելու մեթոդ, որպեսզի հետո այն դարձնեն ծիծաղելի: Օրինակ հրեշին կարելի է նկարել ծաղրածուի գլխարկ, կամ նրան նստեցնել վարդագույն այծի վրա, բերանին էլ` ծաղիկ: Ապա այդ նկարը կարելի է պատռել կամ նրա վրա այլ բան նկարել: Դա կատարեք այնքան ժամանակ, մինչև այն տա իր պտուղները:

Բացի այդ, վախի պատճառներից մեկը կարող է լինել ընտանիքում վատ մթնոլորտը: Ծնողների հաճախակի վեճերը, բացասական մթնոլորտը համգեցնում են երեխայի մոտ բարձր նևրոզայնության: Հարկավոր է հիշել. միշտ խուսափեք երեխայի ներկայությամբ կոնֆլիկտներից, նա շատ ավելին է զգում, քան դուք կարծում եք:

Հաջորդիվ կներկայացնենք խաղեր, որոնք կօգնեն Ձեր փոքրիկին ազատվել մթության նկատմամբ վախի զգացումից:

Նյութն «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների համար ներկայացրեց հոգեբան-մանկավարժ Մարիամ Սահակյանը:

Գովազդ