Ի՞նչ անել, որ փոքրիկը գիշերը չթրջի անկողինը – մաս 1

Խնդիրներ

Գիշերն անկողինը թրջելը, իհարկե, անհանգստացնող երեւույթ է, բայց նաեւ շատ տարածված: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 5-6 տարեկանից բարձր ավելի քան 5 միլիոն երեխա չի կարողանում կառավարել միզարձակումը:  Ընդ որում, այս խնդիրն ավելի տարածված է տղաների շրջանում: Ճիշտ է, երեխաների մեծ մասն այս խնդիրը ժամանակի ընթացքում հաղթահարում է, ամեն դեպքում ստորեւ ներկայացնում ենք այն մեթոդները, որոնք կարելի է օգտագործել՝ խնդիրը լուծելու համար:

Մի մեղադրեք

Փոքրիկի վրա բարկանալով եւ պատժելով՝ դուք ավելի կբարդացնեք խնդրի լուծումը: Չիկագոյի Հյուսիսարեւմտյան համալսարանի դպրոցի կլինիկակական մանկաբուժության խորհրդատու Սքոթ Գոլդսթեյնն ասում  է, որ «դժվար է դադարեցնել երեխայի՝ անկողինը թրջելու սովորույթը, եւ չպետք է անհանգստանալ այնքան ժամանակ, քանի դեռ երեխան ինքը չի ամաչում եւ չի խնդրում օգնություն. դրանից մեծ պատմություն մի սարքեք, պարզապես ապահովեք հարմարավետություն:   Ամերիկյան մանկաբուժության ակադեմիայի անդամ Հովարդ Բեննետը նշում է, որ շատ հաճախ ծնողները չեն զրուցում փոքրիկների հետ այդ խնդրի շուրջ, եւ երեխաները կարծում են,թե իրենց հասակակիցների շրջանում միայն իրենք ունեն այդ խնդիրը: Մինչդեռ պետք է զրուցել եւ թաթափել ամոթը:

Զրուցեք մանկաբույժի հետ

Տեղեկացրեք մանկաբույժին այս խնդրի մասին, որպեսզի նա կարողանա հետեւել երեխայի զարգացմանը  եւ առաջարկի խնդրի լուծման տարբերակներ: Եթե ձեր փոքրիկը 5 տարեկանից մեծ է, եւ միանգամից սկսել է տակը թրջել, քննարկեք խնդրի առաջացման պատճառները՝ օրինակ ինֆեկցաներ, դիաբետ կամ սթրես: Բայց հիշեք, որ հաճախ որեւէ ֆիզիկական պատճառ չի լինում, պարզապես երեխայի զարգացման տեմպերն են հապաղում:

Խրախուսեք քնելուց առաջ զուգարան գնալը

Համոզվեք, որ փոքրիկը նախքան անկողին մտնելը գնում է զուգարան: Եթե դուք ավելի ուշ եք քնում, նրան զուգարան տարեք նաեւ ձեր քնելուց առաջ: Եթե երեխան քնից առաջ դատարկում է միզապարկը, գիշերն անկողինը թրջելու հավանականությունը փոքրանում է: Մանկաբույժները խորհուրդ են տալիս  նաեւ փոքրիկին հեղուկ չտալ քնելուց առաջ:

Հորինեք խթանիչներ

Փորձեք երեխային խրախուսելու եւ ենթագիտակցության վրա ազդելու տարբերակներ գտնել: Օրինակ՝ կազմեք աղյուսակ կամ օրացույց: Կարող եք նաե աստղեր կամ սմայլիկներ գնել, որոնք ամեն առավոտ կտաք փոքրիկին, եթե չթրջի անկողինը:  Երբ, օրինակ, նա վաստակի 10 սմայլիկ, նվեր մատուցեք: Բայց հիշեք, որ այս պրոցեսը կարող է երկար տեւել, այնպես որ զինվեք համբերությամբ:

Գովազդ