Ինչո՞ւ են մեծահասակներն  այդքան տարբեր. մեկը շատ ինքնավստահ է, անգամ չափից ավելի, մյուսները՝ ընդհաառակը՝ շուտ են ընկնում այլոց ազդեցության տակ և ունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնել: Բոլոր պատճառները թաքնված են նրանց մանկության մեջ: Մարդու անհատականության ձևավորումը կախված է  այն հանգամանքից , թե ինչպիսի մթնոլորտում են նրանք մեծացել և ինչպիսի հարաբերություններ են ունեցել ծնողների հետ: Յուրաքանչյուր երեխա կարող է վճռական լինել, որոշումներ կայացնել և լինել ինքնավստահ: Սակայն դրա համար նրան անհրաժեշտ է  

Փոքրիկի դերը ընտանիքում պայմանավորված է կյանքի այն սցենարով, որն  ընտրում է ընտանիքը: Ծնողների և փոքրիկի միջև հարաբերությունները կառուցվում է որոշակի սկզբունքով, որը գալիս է ծնողերից: Հոգաբանների կարծիքով կան ընտանեկան հարաբերությունների 3 տեսակներ` լիբերալ, դեմոկրատական  և ավտորիտար:

Փոքրիկի դերը ընտանիքում սահմանվում է ծնողների հետ հարաբերություններով: Ծնողները հատուկ չեն ընտրում հարաբերությունների տեսակը, այն ձևավորվում է գործողությունների շնորհիվ, վարքագծերի բնութագրով:

 

Շատ կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամներն ընդունեն դաստիարակության նույն մեթոդը: Որպեսզի երեխան չմտածի, թե ինչու մայրիկի դեպքում «չի կարելի», իսկ տատիկի դեպքում «կարելի է»:  Բարձր պահեք մեծահասակի հեղինակությունը, եթե, օրինակ` հայրիկը սխալ է վարվել, պետք չէ երեխայի ներկայությամբ քննադատել նրան: Ավելի լավ է հետագայում, առանձին զրույցի ժամանակ բացատրել, թե ինչ սխալ է թույլ տվել:  Այլապես երեխան կհասկանա ամեն մեկի թույլ կողմերը և արդյունքում կդադարի հաշվի առնել մեծահասակների կարծիքը:

Իր պահվածքով երեխան կարծես թե ստուգում է մեծահասակին. գուցե ամեն դեպքում  կարելի է: Եվ գեթ մեկ անգամ զիջելու դեպքում հետո ավելի վատ կլինի:

Մեծահասակները պետք է զսպեն իրենց բացասական

Դուք միշտ կարող եք պաշտպանել Ձեր փոքրիկին, եթե գտնվում եք նրա կողքին: Բայց ինչպես անել, եթե նա մանկապերտեղում է կամ մանկական շրջապատում:  Հարկավոր է սովորեցնել փոքրիկին ունենալ իր դիրքորոշումը և պնդել այն:  Իհարկե, դրա հետ մեկտեղ առանց ուժ գործադրելու և վիճելու: Ուստի «զինեք»  նրան մի քանի բանավոր արտահայտություններով , որոնք կօգնեն նրան դուրս գալ բարդ իրավիճակներից:

Նախ և առաջ  բացատրեք երեխային, որ ոչ ոք իրավունք չունի նրա վրա ձայն բարձրացնել: Եվ կարևոր չէ, թե ով է դա՝ մանկապարտեզի

«Բարև Ձմեռ պապիկ ջան, ես ուզում եմ, որ Նոր տարուն ինձ երգող Ձմեռ պապիկ բերես, մեկ էլ Ձյունանուշիկի շոր»,-սա փոքրիկ Էմմայի նամակն է` ուղղված Ձմեռ պապիկին, որ գրել է մայրիկի օգնությամբ:

Շատ ծնողների համար Ամանորը ոչ միայն ուրախության,  այլև անհանգստության առիթ է տալիս: Աննան` Էմմայի մայրը, իր փոքրիկին հավատացրել է, որ գոյություն ունի Ձմեռ պապ և անպայման բերելու է այն նվերները, որոնք նշել են նամակում:

«Ճիշտ է, դժվար է ընտանեկան համեստ  բյուջեից գումար տրամադրել նաև նվերներին, բայց կարելի է երեխային բացատրել, համոզել, որ փոքր նվերներ խնդրի, քանի որ Ձմեռ պապիկը գալիս է հեռվից և նրա համար դժվար կլինի բերել մեծ ու ծանր նվերները»,- ասում է Աննան` նվերները կարևորելով տոնական լի ու բոլ սեղանից:

Երեխաները մեծերից տարբերվում են նրանով, որ հավատում են իրենց համար ստեղծած աշխարհի գոյությանը։ Նրանք վստահ են, որ երբ մեծանան, կարողանալու են տեսնել ամենահեռավոր երկրները և համտեսել ամենազարմանալի կերակուրները։ Բայց երեխաները վերածվում են մեծերի, հրաժարվում են շատ երազանքներից և թախիծով են հիշում, որ երբևէ լիովին հավատացել են, որ կա Ձմեռ պապ։

Ի՞նչ անեն ծնողները, որ երեխաները մեծանում են, և Ձմեռ պապին կամ Սանտային հավատալը դառնում է ավելի ու ավելի դժվար։ Անխուսափելիորեն ծնողները կանգնում են երկընտրանքի առաջ. կամ համառորեն պնդել, որ Ձմեռ պապ կա (ով ոչ մի կերպ իր պարկով չի բերում մի նոր «Lexus»), կամ երեխաին կյանքի գործնականության դաս տալ ավելի շուտ, քան դա ուրիշները կանեն։

Ցավոք, հրաշքի նկատմամբ հավատի կորուստը զգալի կորուստ է։ Զգացումը, որ ամեն ինչ նախօրոք սահմանված է և հետաքրքիր չէ, մարդուն դարձնում է անհաջողակ, դրա համար էլ ծնողները հարկ ունեն տակտով լինելու։ Ձմեռ պապի լինել, թե չլինելու խնդիրը հնարավոր է լուծել՝ օգտագործելով հետևյալ ոչ անպետք խորհուրդները։

«Շրջափակում» մարտավարությունը . փորձեք ամեն ինչ «արգելակել»։ Ձեր խնդիրը ձեր երեխայի հետ ամեն

Այլ հոդվածներ …

Գովազդ