Ինչպե՞ս ճիշտ խրախուսել, գովել երեխային` այս հարցը շատ կարևոր է, քանի որ խրախուսանքը, գովասանքը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն:

Հոգեբանների կարծիքով` գովասանքը վնասակար է, եթե

1. Երեխային գովաբանում են այն բանի համար, ինչը նրան տրված է ի ծնե, կամ երբ տվյալ բանն անելու համար նրանից ջանք չի պահանջվում: Գովասանքը միայն բնատուր ունակության համար երեխային ոչինչ չի տա նրա հետագա կայացման համար, փոխարենը կարող է վնասել կրկնվելու դեպքում:

Առանց հիմքի գովասանքը գործում է թմրադեղերի նման. երեխան սովորում է դրան ու սպասում ծնողներից գովասանքի:

 

Նրա գիտակցությունում ձևավորվում է, որ ինքը գերազանցություն ունի այլոց նկատմամբ: Իսկ եթե նա չի սովորում իր ունակությունները գործի դնել և զարգացնել, դա նաև խանգարում է որպես անձ նրա կայացմանը: Էգոցենտրիզմը երեխային կկենտրոնացնի միայն իր վրա և նա անընդհատ կսպասի հիացմունք և գովասանք իր անձի նկատմամբ: Դրանց դադարեցումը կբերի

21-ամյա Գոհարի որդին դեռևս 1 տարեկան է, սակայն շատ կամակոր է: Մայրը պատմում է, որ որդու ամեն մի ցանկություն ստիպված է կատարել, այլապես որդին սկսում է հոնգուր-հոնգուր լացել, մինչև իր պահանջը ծնողները կկատարեն: «Ոչ այն է` ծեծեմ երեխային, ոչ էլ պահանջները կատարեմ: Բայց խիղճս չի տանում տեսնել, թե ինչպես է երեխան ժամերով լացում»,-ասում է մայրը՝ չիմանալով, թե ինչպես կարելի է հաղթահարել որդու կամակորությունները:

Գովազդ