Ինչպե՞ս դաստիարակել վճռական փոքրիկ

Դաստիարակություն

Ինչո՞ւ են մեծահասակներն  այդքան տարբեր. մեկը շատ ինքնավստահ է, անգամ չափից ավելի, մյուսները՝ ընդհաառակը՝ շուտ են ընկնում այլոց ազդեցության տակ և ունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնել: Բոլոր պատճառները թաքնված են նրանց մանկության մեջ: Մարդու անհատականության ձևավորումը կախված է  այն հանգամանքից , թե ինչպիսի մթնոլորտում են նրանք մեծացել և ինչպիսի հարաբերություններ են ունեցել ծնողների հետ: Յուրաքանչյուր երեխա կարող է վճռական լինել, որոշումներ կայացնել և լինել ինքնավստահ: Սակայն դրա համար նրան անհրաժեշտ է  

օգնություն և աջակցություն:

Ծնողներին անհրաժեշտ է լսել իրենց ինտուիցիային դաստիարակության հարցում, ուշադիր հետևել  փոքրիկին և շատ հարցերում լինել համբերատար:

Ուժով, բռնությամբ  նրա  բնավորությունը շտկելու փոխարեն գտեք նրա մեջ դրական հատկանիշներ: Եթե փոքրիկը ինչ-որ բան է նախաձեռնել և դա նրա մոտ չի ստացվում, անհրաժեշտ է   հուսադրել նրան և ասել, որ նա արդեն բավականին մեծ է և հաջորդ անգամ անպայման կստացվի:

Անընդմեջ Ձեր պստիկին  ասեք, թե ինչ հրաշք է նա և թե ինչքան եք Դուք նրան սիրում: Դա կօգնի նրան ունենալ ինքնավստահություն և հավատալ սեփական ուժերին:

Երբեք բարձրաձայն մի համեմատեք նրան այլ փոքրիկների հետ ` ինչ-որ մեկին օրինակ բերելով: Դա ոչ միայն չի բերի դրական փոփոխության  նրա բնավորության մեջ, այլ նաև այդպիսով Դուք նրան պարզապես նեղացնում եք: Նա այդպիսով երբեք ուժեղ մարդ չի դառնա , այլ ընդհակառակը, իրեն կզգա անինքնավստահ և կպարփակվի իր մեջ:

Եթե փոքրիկը տվյալ պահին ինչ-որ բան անել չի ուզում, մի ստիպեք նրան դա անել (եթե խոսքը շատ կարևոր բաների մասին չէ), մի անհանգստացեք, մի բարկացրեք և մի գոռացեք փոքրիկի վրա: Առաջարկեք անել դա հաջորդ անգամ կամ քիչ հետո:

Հեշտացրեք նրա շփումը հասակակիցների հետ՝ հյուրընկալեք երիտասարդ մայրիկների իրենց փոքրիկների հետ, նրան տարեք զարգացման կենտրոններ, հաճախ այցելեք մանկական խաղահրապարակներ:

Գովազդ