Ինչպես մեծացնել ինքնավստահ երեխա - մաս 2

Դաստիարակություն

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ`

Ինչպես մեծացնել ինքնավստահ երեխա - մաս  1

Մի միջամտեք

Իհարկե, վերահսկողությունը կարեւոր է` վստահ լինելու համար, որ երեխան ապահով է: Բայց որպեսզի օգնեք փոքրիկին նոր հմտություն ձեռք բերելու գործում, պարզապես փորձեք նրան նաեւ ազատ թողնել:   Տվեք երեխային հնարավորություն` փորձելու նոր բաներ,

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ`

Ինչպես մեծացնել ինքնավստահ երեխա - մաս  1

Մի միջամտեք

Իհարկե, վերահսկողությունը կարեւոր է` վստահ լինելու համար, որ երեխան ապահով է: Բայց որպեսզի օգնեք փոքրիկին նոր հմտություն ձեռք բերելու գործում, պարզապես փորձեք նրան նաեւ ազատ թողնել:   Տվեք երեխային հնարավորություն` փորձելու նոր բաներ,

սխալներ գործել եւ դասեր քաղել սխալներից:

 

Օրինակ, եթե  ձեր տղան ուզում է սովորել սենդվիչ պատրաստել, տվեք նրան այդ հնարավորությունը` տրամադրելով  սննդամթերքն ու թույլ տալով, որ դա անի միայնակ:  Նա, իհարկե, կխառնի ամբողջ խոհանոցը: Բայց դուք միանգամից մի նետվեք, երբ սեղանին, օրինակ, մի բան թափվի:  Խուսափեք նրան քննադատելուց, այլապես նա կարող է  նեղվել ու երկրորդ անգամ չփորձել: Եթե դուք օգնության հասնեք, որ նա ավարտուն տեսքի բերի սենդվիչը, փոքրիկը կմտածի, որ ինքը չի կարողանում ինքնուրույն:  Բայց  եթե դուք համբերություն ունենաք`տանելու խառնաշփոթը եւ թույլ տալու, որ փոքրիկն ինքնուրույն սովորի, ապա վարձահատույցը չի ուշանա:  Եվ մի օր նա կգա ու կասի. «ես սոված եմ ու գնում եմ` սենդվիչ պատրաստեմ»: Եվ  հնարավոր է դուք էլ խնդրեք, որ մի հատ էլ ձեզ համար սարքի: Եվ դա կլինի նրա կարողություններին ուղղված ձեր վստահության իրական պատասխանը:

Խրախուսեք եւ գովեք

Երբեմն փոքրիկները դադարում են որեւէ բան անել, երբ գլուխ են բարձրացնում վախերը:  Անգամ շարունակվող անհաջող փորձերի ժամանակ խրախուսեք երեխային: Կրկին փորձելով` նրանք  սովորում են, որ խոչընդոտները հաղթահարելի են:  Հենց փոքրիկը հասնի իր նպատակին, դուք կուզենաք գովել ոչ միայն վերջնական արդյունքը, այլեւ նրա  պատրաստակամությունը` հասնելու դրան: Օրինակ, երբ ձեր փոքրիկը կկարողանա ինքնուրույն սենդվիչ պատրաստել, նրան վստահելու ձեր մղումն արտահայտեք այսպես. «հաջորդ անգամ կուզես սովորել` ինչպես կոտրել հավկիթը»: Իհարկե, սենդվիչ պատրաստելը կամ ձուն կոտրելը մեծ նվաճումներ չեն, բայց դրանք կարող են էական քայլեր լինել` դեպի փոքրիկի ինքնուրույնություն:

Ազատեք ձեզնից կախված լինելուց

Մանկության տարիներին ծնողները հնարավորություն ունեն` պատրաստելու փոքրիկներին սեփական կարիքները հոգալուն: Իհարկե, հիանալի է, երբ ծնողի  կարիքը երեխան  զգում է: Բայց հենց փոքրիկը հաստատակամ ինքնավստահություն է ձեռք բերում, ծնող-երեխա հարաբերություններն ավելի  հարուստ են դառնում: Ձեր կարիքը կարող են զգալ ոչ միայն կախվածության պատճառով, այլեւ սիրո եւ հարգանքի: Եվ վերջապես, երեխան հետագայում ձեզ պարզապես շնորհակալ կլինի այն բանի համար, որ դուք կյանքի երկար ճանապարհի համար իրեն պատրաստել ու վստահություն եք ներշնչել:

 

 

Աղբյուրը` http://kidshealth.org

Գովազդ