Ինչո՞ւ է փոքրիկն անում ասվածի հակառակը

Դաստիարակություն

Փոքրիկների դաստիարակության  հարցում չկան կոնկրետ կանոններ: Յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է յուրովի մոտեցում: Անգամ մի ընտանիքում մեծացած երեխաներն  ունեն տարբեր բնավորության գծեր և հայացքներ: Եվ երբեմն փոքրիկների պահելաձևը այնպես կարող է ապշեցնել ծնողներին, որ նրանք չիմանան  ինչ անել: Սրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ  մեր փոքրիկերը հենց մեր կնկնօրինակներն են:

Հաճախ կարելի է  լսել ծնողների բողոքները, որ փոքրիկը ձևացնում է, թե չի լսում և անում է ամեն բան ճիշտ

Փոքրիկների դաստիարակության  հարցում չկան կոնկրետ կանոններ: Յուրաքանչյուր երեխայի անհրաժեշտ է յուրովի մոտեցում: Անգամ մի ընտանիքում մեծացած երեխաներն  ունեն տարբեր բնավորության գծեր և հայացքներ: Եվ երբեմն փոքրիկների պահելաձևը այնպես կարող է ապշեցնել ծնողներին, որ նրանք չիմանան  ինչ անել: Սրա հետ մեկտեղ պետք չէ մոռանալ, որ  մեր փոքրիկերը հենց մեր կնկնօրինակներն են:

Հաճախ կարելի է  լսել ծնողների բողոքները, որ փոքրիկը ձևացնում է, թե չի լսում և անում է ամեն բան ճիշտ հակառակը: Այդպիսի պահելաձևը կոչվում է բացասական, երբ  փոքրիկը  պարզապես «չի լսում»  ծնողի պահանջը և խնդրանքը` պասիվ բացասական: Իսկ երբ մանկիկը հստակ բողոքում է, պատասխանում խնդրանքով  և չի անում ինչ հարկն է, կոչվում է  ակտիվ բացասական: Ի՞նչը կարող է լինել նման վարքի պատճառը և ի՞նչպես պետք է ծնողներն իրենց  պահեն նմանատիպ իրավիճակում:

Սիրելի ծնողներ, նախ և առաջ պետք է հասկանալ, որ փոքրիկները նույն մեծահասակներն են իրենց ցանկություններով և պահանջներով: Անգամ մեծահասկաները երբեմն դժվարանում են իրենց ստիպել անել պետքականը կոնկրետ ժամանակ: Օրինակ, ոչ ոք չի ուզում առավոտ շուտ արթնանալ և գնալ աշխատանքի, հատկապես եթե դրսում անձրև  է: Իսկ ի՞նչ ասել փոքրիկի մասին, որը պետք է արթնանա և գնա մանկապարտեզ: Եվ ի՞նչու փոքրիկը պետք է ուտի չսիրած ուտեստը, եթե մեծահասկներն են իր փոխարեն  դա որոշում: Հարկավոր է հիշել փոքրկկի ցանության մասին:

Երբեմն բացասականի արտահայտումը փոքրիկի  ցանկությունն է դառնալ ինքնուրույն և անկախ: Փոքրիկը մեծանում և զարգանում է, և նա ցանկանում է ինքնուրույն որոշումներ կայացնել: Իհարկե, երբ նա ավելի փոքր է, ծնողները նրա փոխարեն  ամեն ինչ որոշում են  և մտածում, բայց չէ որ նա մեծանում է: Նա ցանկանում է ինքը որոշել, թե որ տաբատը հագնի փողոց դուրս գալիս, որ խաղալիքը իր հետ վերցնի խաղահրապարակ և թե ում հետ խաղա: Պետք չէ, որ  ծնողները միշտ իրենցը պնդեն: Հնարավորություն տվեք Ձեր փոքրիկին ինքնուրույն որոշումներ կայացնել: Եթե անգամ դրանք Ձեզ թվում են հասարակ, փոքրիկի համար դրանք բավականին լուրջ են: Նրան տվեք մի կաթիլ ազատություն:

Փոքրիկի հետ ամենօրյա շփման ժամանակ պետք չէ լինել չափազանց  պահանջկոտ և կոպիտ: Այլապես ինչպես կարող է նա ինչ որ բան սովորել, եթե Դուք անընդմեջ նրա փոխարեն որոշումներ կայացնեք: Փոքրիկը պետք է վազվզի, խաղա, հենց դա է նրան հետագայում զարգանալու խթան տալիս:

Որպեսզի  փոքրիկը կարողանա հետևել տան կանոններին, ապա դրանք պետք է լինեն հասկանալի և հասարակ նրա համար: Օրինակ, եթե նա չի կերել ամբողջ ընթրիքը , ապա չի ստանա քաղցրավենիք: Պարզապես օրենքը այսպիսին է` չկա ամբողջական ընթրիք, չկա քաղցրավենիք: Նա ինքը պետք է որոշի ինչ ստանալ: Մեծացող փոքրիկի հետ պետք է սովորեք  շփվել առանց գոռոցների  և սպառնալիքների, որոնք ոչ մի լավ բանի չեն բերի:

Տվեք փոքրիկին չնչին ազատություն և նա երբեք Ձեզ չի հակառակվի:

 

Նյութն ըստ vkusnyasha.ru կայքի

Գովազդ