Դեռ մանկուց երեխաները պետք է սովորեն որոշ սահմանափակումների

Դաստիարակություն

Շատ ծնողների համար գրեթե անհնար է երեխաների հետ խանութ գնալ, առավել ևս գնումներ կատարել:

27-ամյա Մարինեն մեկն է այդ ծնողներից. «Խանութ գնալ տղայիս հետ անհնար է, վերցնում է այն ինչ ցանկանում է, իսկ երբ ցանկանում եմ բացատրել, որ գումար չկա մի ուրիշ անգամ,սկսում է լաց լինել»:

Ինչպես Մարինեն, այնպես էլ շատ ծնողներ, ելնելով ֆինանսական վիճակից շատ անգամ չեն կատարում երեխայի

ցանկությունը, չգնելով այս կամ այն իրը:

Հոգեբան Մարինե Պետրոսյանը բացատրում է, որ երեխաներին դեռ փոքր տարիքում պետք է սովորեցնել որոշ սահմանափակումների, քանի որ կյանքը նույնպես ունի սահմանափակումներ:

«Դա վերաբերվում է կյանքի տարբեր ոլորտներին, այդ թվում նաև երեխայի որոշ ցանկություններին, որոնք այդ պահին հնարավոր չէ իրագործել»,-ասում է նա:

Նա նշեց,որ այդ սահմանափակումները կարելի է տարբեր կերպ անել, կախված երեխայի տարիքից:

«Եթե երեխան տարիքով փոքր է, նրա ուշադրությունը կարելի է հեշտությամբ շեղել և զբաղեցնել այլ բանով կամ գնել այլ իր, որն այդ պահին ավելի հասանելի է, իսկ եթե նրա տարիքն ավելի է քան 3,4-5 տարեկանը, ապա պիտի փորձել նրա հետ պայմանավորվել  մինչ խանութ գնալը, ինչը կարելի է գնել, ինչը ոչ», ժավելացրեց հոգեբանը:

Արդեն խանութում երեխայի լրացուցիչ պահանջների դեպքում հոգեբանը  ծնողներին  խորհուրդ է տալիս  ինչ-որ ժամանակով հետաձգել գնումը, դուրս գալ խանութից և բացատրել նրան` ինչու այդ պահին հնարավոր չէ գնել այն իրը, որը ցանկանում է երեխան:

« Նրան անպայման բացատրեք, որ իր ցանկությունները Ձեր կողմից չեն անտեսվում , դրանք անպայման կկատարվեն ավելի հարմար պահի և ցույց տվեք Ձեր մտահոգությունը նրա կարիքները հոգալու հարցում»,-ասում  է Պետրոսյանը:

Ըստ հոգեբանի ավելի մեծ տարիքում կարելի է երեխային որոշակիորեն մասնակից դարձնել ընտանեկան բյուջեի հետ կապված քննարկումներին:

Անի Ասատրյան

Գովազդ