Ինչպե՞ս լինել հետևողական ծնող

Դաստիարակություն

Վստահաբար գիտեք, որ կան որոշ կարևոր կանոններ, որ որպես ծնող պետք է կիրառեք երեխային դաստիարակելու գործում:

Փոքրիկները կարիք ունեն ապրել միջավայրում, որտեղ սիրված կլինեն:  Հետևաբար, նրանք կարիք ունեն ապրել կանխատեսելի միջավայրում: Դա նրանց կտա ապահովության զգացում, որի կարիքը նրանք ունեն առողջ ֆիզիկական և հոգեկան զարգացման համար: Իսկ կայունությունը որոշակի ռեժիմի  և գրաֆիկի հետևանք է` որոշ կանոններով և կարգավորումներով, որոնք

ապահովում են երեխայի կյանքի բնականոն ընթացքը:

Երեխան ենթարկվում է անհետևողականության վտանգներին, երբ մի օր կանոններ են սահմանվում, հաջորդ օրը դրանք պարտադրվում են, հետո մոռացվում ու այդպես շարունակ:  Եվ նման պարագայում անասելի դժվարանում է կառավարել այս տիպի երեխաներին և ահա այստեղ է խնդիրը:

Հարցրեք ինքներդ Ձեզ. «Արդյո՞ք ես կայուն ու հետևողական ծնող եմ»:

-Իհարկե, այո,- կլինի առաջին պատասխանը: Բայց մի շտապեք և մի լավ մտածեք: Անկայունությունը և անհետևողականությունը մի բան է, որի մասին մարդիկ սովորաբար չեն մտածում:

Դուք այն ծնողներից ե՞ք, ովքեր կանոններ են սահմանում, իսկ երբ դրանք խախտվում են, ոչինչ չեն ձեռնարկում` թույլ տալով, որ փոքրիկը «պոկվի կարթից»:

Դուք այն ծնողներից ե՞ք, ովքեր մերժում են երեխայի պահանջը, ապա որոշ ժամանակ անց զիջում են ու դրական պատասխան տալիս երեխային:

Եթե դրական եք պատասխանել վերոնշյալ երկու հարցերից անգամ մեկին, նշանակում է, որ դուք անհետևողական ծնող եք:

Եթե որոշ ժամանակ անհետևողական եք եղել, ապա կարիք ունեք կարգապահության և համբերության, որպեսզի դառնաք հետևողական ծնող:

Ինչպիսի՞ հետևողականություն պետք է ծնողները ցուցաբերեն

Նախ և առաջ ծնողները կարող են հետևողական լինել կանոններ սահմանելիս: Նախ, պետք է երեխային բացատրեք կանոնները և կարգավորումները, ապա զգուշացնեք դրանք խախտելու հնարավոր հետևանքների մասին: Ջանքեր գործադրեք, որ կանոններին մշտապես հետևեք: Եվ առանց բացառության` ամեն անգամ:

Նաև երեխաները պետք է տեսնեն, որ ծնողները միասնական են կանոններ սահմանելիս և դրանք կիրառելիս: Այլապես, եթե դուք կանոն եք սահմանում, իսկ ձեր ամուսինը չի հետևում դրան, ապա ողջ աշխատանքն էլի ջուրը կընկնի. դուք էլի կլինեք անհետևողական ծնողներ:

Նաև տնային ռեժիմի պարագայում պետք է հետևողական լինեք: Պետք է երեխայի համար որոշակի ռեժիմ սահմանեք: Անկախ այն բանից, թե դուք ինչ եք կարծում, երեխաները սիրում ու նախընտրում են կյանքի կանոնակարգված, ռեժիմային տարբերակը:

Հիշեք նաև, որ հետևողականությունը ինչ-որ բան ասելն ու անելն է:

Նյութն ըստ parentingnation.in կայքի

Գովազդ