Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 2

Դաստիարակություն

Արդյոք նորմալ է սեռական օրգանները կոչել ոչ իրական անուններով

Երբ երեխան դառնում է 3 տարեկան, ծնողներն արդեն կարող են սեռական օրգանները կոչել իրենց անատոմիական  անուններով:  Դրանք բժշկական տերմիններն են  եւ չկա խելամիտ պատճառ`  իսկական անունները չարտաբերելու, եթե երեխան ի վիճակի է արտաբերել:  Այսպես երեխան սովորում է այդ բառերն օգտագործել առանց ավելորդ  էմոցիաների եւ ամոթի:  Միացյալ նահանգներում ծնողները հենց այսպես էլ հիմնականում վարվում են: Գելլափ կազմակերպության հարցումները ցույց են տվել, որ 

Արդյոք նորմալ է սեռական օրգանները կոչել ոչ իրական անուններով

Երբ երեխան դառնում է 3 տարեկան, ծնողներն արդեն կարող են սեռական օրգանները կոչել իրենց անատոմիական  անուններով:  Դրանք բժշկական տերմիններն են  եւ չկա խելամիտ պատճառ`  իսկական անունները չարտաբերելու, եթե երեխան ի վիճակի է արտաբերել:  Այսպես երեխան սովորում է այդ բառերն օգտագործել առանց ավելորդ  էմոցիաների եւ ամոթի:  Միացյալ նահանգներում ծնողները հենց այսպես էլ հիմնականում վարվում են: Գելլափ կազմակերպության հարցումները ցույց են տվել, որ  ծնողների 67 տոկոսը սովորեցնում են իրենց երեխաներին մարմնի մասերի իսկական անունները:

Ինչ է պետք պատասխանել փոքրիկի հարցին, թե որտեղից է լույս աշխարհ եկել

Երբ երեխան դառնում է փոքր-ինչ գիտակից, դուք արդեն կարող եք նրան ասել, որ երեխան ձեւավորվում է մայրիկի ձվաբջջից եւ  մեծանում է մայրիկի փոքրիկում` ցույց տալով ստամոքսը եւ լույս աշխարհ է գալիս հատուկ տեղից, որը կոչվում է հեշտոց: Եվ ոչ մի հարկ չկա բացատրելու սեքսը, քանի որ փոքրիկներն ի վիճակի չեն այն ընկալելու: Ամեն դեպքում, կարող եք ասել, որ երբ  կինն ու տղամարդը սիրում են միմյանց, նրանք ցանկանում են մոտ գտնվել: Ասեք նրան, որ տղամարդու սերմնաբջիջը միավորվում է կնոջ ձվաբջջին, եւ ձեւավորվում է փոքրիկը:  Մինչեւ 6 տարեկան շատ երեխաներ  կհասկանան այս ամենը: Ամեն տարիքին համապատասխան գրքերը կօգնեն այս հարցում: Պատասխանեք փոքրիկին ուղիղ տեքստով, եւ կտեսնեք, որ նա քիչ պատասխանով  անգամ շատ բավարարված է:

Ինչ պետք է անեք, երբ տեսնեք փոքրիկին մերկացած` բժիշկ-բժիշկ խաղալիս

3-6 տարեկան փոքրիկներն ամենից շատ են բժիշկ-բժիշկ խաղում: Շատ ծնողներ վրդովմունքով են արձագանքում, երբ ականատես են լինում խաղին  կամ լսում են դրա մասին: Խիստ հանդիմանությունը հարցը լուծելու  լավագույն տարբերակը չէ: Ծնողները  չպետք է նաեւ մտածեն, որ դա կարող է հետագայում հանգեցնի անվայելուչ վարքի: Հաճախ միայն ծնողի ներկայությունը բավարար է, որ խաղը դադարի: Դուք կարող եք փոքրիկի ուշադրությունը շեղել մեկ այլ գործողության վրա, առանց խառնաշփոթ ստեղծելու: Ավելի ուշ նստեք ու զրուցեք փոքրիկի հետ:

Այս թեմայով կարդացեք նաև

Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 1

Աղբյուրը` kidshealth.org

Գովազդ