Յոթ խորհուրդ, թե ինչպես հանրային վայրերում խուսափել փոքրիկի հիստերիաներից

Դաստիարակություն

Հավանաբար հանրային վայրերում`խանութում, ճանապարհին,  հանդիպած կլինեք տեսարանի, երբ փոքրիկը հիստերիայի մեջ է, լացում է, իսկ ծնողն էլ շփոթված փորձում է նրան հանգստացնել`ամոթից չիմանալով ուր թաքնվել:

Նման իրավիճակներից խուսափելու համար հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին, որոնք կօգնեն կանխել փոքրիկի հիստերիաները հանրային վայրերում:

1. Իմացեք ձեր փոքրիկի վարքը

Դուք պետք է հասկանաք և ճանաչեք  ձեր փոքրիկի բնույթը և վարքը նրա աճին զուգահեռ: 

Հավանաբար հանրային վայրերում`խանութում, ճանապարհին,  հանդիպած կլինեք տեսարանի, երբ փոքրիկը հիստերիայի մեջ է, լացում է, իսկ ծնողն էլ շփոթված փորձում է նրան հանգստացնել`ամոթից չիմանալով ուր թաքնվել:

Նման իրավիճակներից խուսափելու համար հետևեք ստորև ներկայացվող խորհուրդներին, որոնք կօգնեն կանխել փոքրիկի հիստերիաները հանրային վայրերում:

1. Իմացեք ձեր փոքրիկի վարքը

Դուք պետք է հասկանաք և ճանաչեք  ձեր փոքրիկի բնույթը և վարքը նրա աճին զուգահեռ:  Դա կօգնի ձեզ շեղել նրան, երբ կզգաք մոտալուտ հիստերիայի նախանշանները: Ներգրավեք նրան այլ գործում, որպեսզի նա մոռանա այն, ինչի համար պիտի հիստերիա բարձրացներ:

2. Ուշադիր եղեք փոքրիկին

Շատ փոքրիկներ տխրում են և գրգռվում, երբ սոված են, հոգնած կամ ծարավ:  Փոքրիկը կարող է ձանձրանալ, հոգնել, մինչ դուք շտապում եք ձեր գործերն ավարտել`գնումներ անել, վճարումներ կատարել և այլն: Ուստի ձեզ հետ թեթև ինչ-որ նախուտեստ  ունեցեք, որոնք թույլ չեն տա, որ ձեր փոքրիկը քաղցած մնա, մինչ դուք  նրա հետ դես ու դեն եք վազում գործերով:   Նաև հաճախ խոսեք փոքրիկի հետ, որպեսզի նա իրեն ուշադրությունից դուրս չզգա:

3. Սովորեցրեք ձեր փոքրիկին

Երեխան պետք է իմանա հանրային վայրերում իրեն պահելու ճիշտ ձևը: Համապատասխան վարքը փոքրիկին պետք է սկսեք սովորեցնել տանը`սկսած վաղ հասակից:

4. Անտեսեք հիստերիան

Փորձեք որոշ ժամանակով անտեսել փոքրիկին: Երբ հիստերիան իր գագաթնակետին է հասել, փոքրիկի հետ վիճելը և հակառակում նրան համոզելը իմաստ չունի: Փոխարենը, անտեսեք նրան կամ շարունակեք հանգիստ տոնով  մի քանի րապե այլ բանի մասին խոսել: Ի վերջո, փոքրիկը կհասկանա ձեզ և կհանգստանա:  Այս պրակտիկայի կիրառությունը կարող եք սկսել տնից:

5. Մի գոռացեք երեխայի վրա

Եթե երկուսով էլ ձեզ ոչ պատշաճ պահեք հանրային վայրում, այ, դա արդեն ամոթալի կլինի: Որպես մեծահասակ փոքրիկի հետ մեղմ վարվեք և երբեք մի բարկացեք:  Միշտ պահպանեք քաղաքակիրթ վարքը և ցանկացած իրավիճակում խուսափեք հավասարակշռությունից դուրս գալուց:

6. Խուսափեք բոլոր պահանջները բավարարելուց

Փոքրիկների հիստերիայի հիմնական պատճառը, որպես կանոն այն է, որ ինչ-որ բան են ուզում, օրինակ, խաղալիք կամ կոնֆետ: Շատ ծնողներ անմիջապես համաձայնում են փոքրիկի բոլոր պահանջներին`խուսափելու տեսարաններից հանրային վայրերում:  Սակայն դա շատ սխալ է, քանի որ փոքրիկն անմիջապես կհասկանա ծնողների թույլ տեղն ու շարունակ իրեն նման կերպ կպահի`իր ուզածին հասնելու համար: Բավարարեք միայն փոքրիկի այն պահանջները, որոնք խելամիտ ու տեղին եք համարում:

7. Խրախուսեք լավ վարքը

Եթե փոքրիկին պատժում եք անկարգության կամ սխալ վարքի, հիստերիայի համար, ապա նույնքան էլ կարևոր է, որ խրախուսեք նրա լավ վարքը: Դա կօգնի փոքրիկին հասկանալ, որ լավ վարքը իրեն  օգուտ կբերի:Եղեք անկեղծ ու խանդավառ փոքրիկին գովելիս: Մի քանի ջերմ  բառերը և փոքրիկ նվերը, օրինակ, խաղալիքը, փոքրիկին  շատ կգոհացնեն:

Այս խորհուրդները կօգնեն ձեզ խուսափել անցանկալի իրավիճակներից: Միշտ հետևեք ձեր փոքրիկի վարքին, նրան կարգապահության վարժեցրեք`խուսափելու հնարավոր հիստերիաներից:

Նյութն ըստ parentingnation.in  կայքի

Գովազդ