«Ախր ինչպե՞ս խոսեմ ես նրա հետ»

Դաստիարակություն

Ծնողները հաճախ են հուսահատվում և տրտմության մեջ ընկնում` երեխաներին դաստիարակելու իրենց ջանքերն ապարդյուն համարելով: Պատճառը շատ պարզ է: Վստահ ենք, որ այս նյութն ընթերցելուց հետո բոլորը կհամոզվեն, որ նույն բանը կարելի է ասել մի քանի նուրբ տարբերություներով, և խոսքն ավելի ընդունելի ու գործուն կդառնա:

Ծնողները հաճախ են հուսահատվում և տրտմության մեջ ընկնում` երեխաներին դաստիարակելու իրենց ջանքերն ապարդյուն համարելով: Պատճառը շատ պարզ է: Վստահ ենք, որ այս նյութն ընթերցելուց հետո բոլորը կհամոզվեն, որ նույն բանը կարելի է ասել մի քանի նուրբ տարբերություներով, և խոսքն ավելի ընդունելի ու գործուն կդառնա:

 

Ցանկացած իրավիճակում կա երեխաների հետ խոսելու և շփվելու երկու լեզու: Դրանցից մեկն օգնում է երեխային հասկանալ իր սխալները, բացթողումները, առանց վիրավորվելու և մեղքի զգացման: Օգնում է փոխել վարքը, ավելի թեթև և խաղաղ զգացումներով: Մյուս տարբերակում մենք երեխային ներշնչում ենք, որ իր արարքները կարող են պատճառ հանդիսանալ «երրորդ համաշխարհային պատերազմի» և ստիպում նրան այդ չափով մեղավոր զգալ: Կամ, ինչը որ ավելի հաճախ է լինում, երեխաներն ուղղակի հետ են շպրտում մեզ մեր խոսքերը և չեն ենթարկվում:

Երբեմն, երբ մասնագետները խորհուրդներ են տալիս, ծնողներին ավելի հաճախ թվում է, թե իրենք ճիշտ այդպես էլ վարվում են, բայց ոչինչ չի օգնում: Եկեք տեսնենք, թե ինչպես ենք սովորաբար խոսում երեխաների հետ և ինչպես պետք է խոսենք:

 

Ինչպե՞ս ենք մենք խոսում:

Ինչպե՞ս է պետք խոսել:

  • Անձի գնահատում

«Դու իսկական հիմար ես, և դեռ ես պիտի շտկեմ քո արարքների հետևանքները»:

  • Վարքի գնահատում

«Դու, իհարկե, հիմարություն ես արել, բայց ամեն ինչ դեռ կարելի է շտկել»:

  • Անձի բացասական գնահատում

«Միևնույն է` դեռ անուշադիր ու թափթփված ես»:

  • Խրախուսանք

«Այս անգամ դու ավելի ուշադիր էիր, քան նախորդ դասին»:

  • Վատ կողմով համեմատում

«Ոնց որ «колобок»-ը լինես»:

  • Հաճոյախոսություն

«Մի քիչ թմփլիկությունը քեզ սազում է »:

  • Կայուն լեզու

«Դու միշտ ուշանում ես, ե՞րբ ես վերջապես ավելի կազմակերպված դառնալու»:

  • Ժամանակավոր լեզու

«Ես շատ անհանգստացա, ո՞ւր էիր, ինչի՞ ուշացար»:

  • Դու-ուղերձ

«Հերի'ք է աղմկես, արդեն չեմ դիմանում քո ձայնին, ինչքա՞ն կարելի է»:

  • Ես-ուղերձ

«Ես շատ հոգնած եմ: Երբ դու աղմկոտ ես խաղում, չեմ կարողանում հանգստանալ, խնդրում եմ, մի քիչ լուռ կմնա՞ս»:

  • Սեփական սպասելիքներին չհա­մապատասխանելու մատնանշում

«Ես երբեք չէի մտածի, որ իմ տղան կարող է այդքան անհաջողակ լինել»:

  • Քնքուշ խոսել

«Շատ եմ մտահոգվում քեզ համար, ինչո՞ւ ես նման պատմությունների մեջ ընկնում»:

  • Անտեսել

«Պառկի'ր, հոգնած կլինես, ձեր աղմկոտ հանդիպումները ես գիտեմ»:

  • Հետաքրքրվածություն ցույց տալ

«Կպատմե՞ս` ոնց անցավ հանդիպումը դասընկերներիդ հետ, ի՞նչ արեցիք»:

  • Վիրավորել

«Քո նմաններն ի վերջո անգրագետ են մնում»:

  • Ինքն իր հետ համեմատել

«Մի անգամ ես Էլ էի դասից փախել, ոնց էր սիրտս խփում, որ մաման չիմանա հանկարծ»:

  • Անհաջողության մատնանշում

«Եթե ինձ չես լսում, բնական է, որ պիտի նման ձախորդությունների մեջ ընկնես»:

  • Հավանություն տալ

«Ես ուրախ եմ, որ դու պատմեցիր ինձ դրա մասին, մի բան կմտածենք»:

  • Բացասական ինտոնացիա

Բարեհամբույր ինտոնացիա

  • Սպառնալի դիրք

Ծնողներն ավելի հաճախ, երբ վախենում են երեխաների համար, արտահայտում են զայրույթ, այլ ոչ այն, ինչ զգում են:

«Կսատկացնե´մ, եթե մի´ անգամ էլ ծառի վրա քեզ տեսնեմ»:

  • Սեփական զգացմունքների արտացոլում

«Ես սարսափելի վախեցա, երբ քեզ տեսա այդ ծառի վրա, բա՞ որ ընկնեիր, ես ի՞նչ պիտի անեի»:

  • Արհամարհանք

«Նման հիմարություն անելուց հետո լավ է` գետինը չես մտնում»:

  • Երեխայի զգացմունքների արտացոլում

«Հասկանում եմ, որ շատ ես ամաչում արածիդ համար, մի քանի օրից բոլորը կմոռանան եղածի մասին»:

  • Հրահանգ

«Աշխատիր այսպես ուշադիր լինել միշտ»:

  • Գովասանք

«Կեցցե'ս, ի~նչ լավ արեցիր, ես վստահ էի, որ դու գլուխ կհանես»:

 

Երեխայի հետ ճիշտ խոսելու, այս առաջարկվող ձևերը կիրառելու համար պետք է ճանաչենք ինքներս մեզ, զարգացնենք սեփական խոսքի ու շփման հմտությունները: Դուք կնկատեք և իրավացի կլինեք, որ այս մոտեցումները կարող են օգնել բոլորի հետ շփման մեջ: Դրանք զարգացնելու և մարզելու համար ցանկալի է հաճախել ծնողավարման հմտությունների մարզման կամ շփման հմտությունների և ինքանճանաչման դասընթացների:

 

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն

Անուշ Ալեքսանյան

Գովազդ