Ինչպես և երբ խոսել երեխայի հետ սեռի և սեքսի մասին. հոգեբանի խորհուրդները

Դաստիարակություն

Սրանք հարցեր են, որոնք անընդհատ վիճաբանությունների և հակասությունների առիթ են դառնում: Ոմանք գտնում են, որ այս հարցերի շուրջ չի կարելի տանը խոսել, դրա կարիքը չկա: Մի մասն էլ ճիշտ հակառակ կարծիքի են և գտնում են, որ երեխային պետք է նախադպրոցական տարիքում բնական կերպով ներկայացնել իր ծագման մասին ամբողջ ճշմարտությունը:  Մի մասը գտնում է, որ պետք է

Սրանք հարցեր են, որոնք անընդհատ վիճաբանությունների և հակասությունների առիթ են դառնում: Ոմանք գտնում են, որ այս հարցերի շուրջ չի կարելի տանը խոսել, դրա կարիքը չկա: Մի մասն էլ ճիշտ հակառակ կարծիքի են և գտնում են, որ երեխային պետք է նախադպրոցական տարիքում բնական կերպով ներկայացնել իր ծագման մասին ամբողջ ճշմարտությունը:  Մի մասը գտնում է, որ պետք է

ծնողները թաքցնեն երեխայից իրենց մարմնի մերկությունը, մյուսները գտնում են, որ միասին լոգանք ընդունելը օգնում է երեխային ճանաչել իր մարմինը և իրական պատկերացում ունենալ մեծահասակների և իր սեռի մասին: Թե որ մոտեցումը ձեզ համար հոգեհարազատ կլինի, ես չգիտեմ, բայց վստահ եմ, որ ցանկացած պարագայում պետք է առաջնորդվել չափի, տեղի և ժամանակի չափանիշներով: Դրա համար պետք է տեղյակ լինել երեխայի հոգեսեռական զարգացման տարիքային առանձնահատկությունների և մի շարք օրինաչափությունների մասին, որոնք կօգնեն այս իրավիճակներում կողմնորոշվելու:

Սեռի հոգեբանական յուրացումը սկսվում է հենց նախադպրոցական տարիքում` 3-6 տարեկան հասակում: Սեռի յուրացումը երեխայի` իրեն աղջիկ կամ տղա զգալն է: Երեխան այս տարիքում աղջկա կամ տղայի վարքի առանձնահատկությունների, արժեքային համակարգի, հետաքրքրությունների մասին պատկերացումներ է ձեռք բերում: Տղան, հոր հետ շփվելով, ձեռք է բերում տղամարդկային որակներ, հասկանում է, որ ինքը պատկանում է այդ սեռին եւ պիտի իր վարքով համապատասխանի տղամարդկանց վարքին: Աղջիկը մորից վերցնում է կանացի վարք եւ պարտականություններ: Սեռերի միջև փոխհարաբերությունների հիմքն է դրվում: Անկախ այն բանից, թե ինչպիսի մոտեցում ունեն ծնողները, միևնույն է, երեխան կարող է տալ ամենատարբեր հարցեր, որոնք պիտի համապատասխան արձագանք գտնեն ծնողների կողմից:

Ի՞նչ հարցեր են հիմնականում տալիս նախադպրոցական տարիքի երեխաները և ինչո՞ւ է պետք պատասխանել դրանց:

Նրանց հետաքրքրում է իրենց ֆիզիկական կառուցվածքը, ֆիզիկական տարբերությունները հակառակ սեռից: Նրանք հարցնում են ծնողներին և փորձում պարզել` ինչու են տարբեր մյուս սեռի երեխաներից, ում են նման, մո՞րը, թե՞ հորը: Երեխաներին հետաքրքրում է, թե որտեղից են իրենք առաջացել: Ավելի հաճախ ծնողները կարծում են, թե երեխան հատկապես ուզում է տեղեկանալ սեքսի մասին, այնինչ երեխան ուղղակի ուզում էր հասկանալ, թե այդ ինչպես եղավ, որ նա ինչ-որ ժամանակ չկար: Երեխաներն այս տարիքում չեն կարող հասկանալ, որ իրենք չեն եղել ինչ-որ ժամանակ: Անկեղծ լինենք, մենք ինքներս էլ երևի լիարժեք չենք պատկերացնում, որ ինչ-որ ժամանակ չենք եղել, առավել ևս, որ ինչ-որ ժամանակ չենք լինելու: Սեռին վերաբերող հարցերին պետք է վերաբերել այնպես, ինչպես մնացած հարցերին, որ կարող է այս տարիքում տալ երեխան: Նրանք հետաքրքրվում են իրենց շրջապատող աշխարհով և ուզում են հասկանալ ամեն բան: Սա է պատճառը, որ երեխայի հարցերին պետք է հանգիստ և համբերատար մոտենալ, ուրախանալ նրանց հարցերով, որովհետեև դրանք վկայում են երեխայի առողջ զարգացման, հասունացման և առողջ հետաքրքրասիրության մասին: Հարցերին պետք է պատասխանել նաև երեխայի հոգեկան առողջության պահպանման նկատառումներով, քանի որ երբեմն տղա երեխաները վախեցնող եզրակացություններ են անում` իր հասակակից աղջիկներին տեսնելով: Նրանք կարծում են, որ աղջիկը ուղղակի չունի սեռական օրգան, որովհետև այն կտրել են: Պատկերացրեք այս իրավիճակում երեխային, ում կատակով ծնողները վախեցրել են, որ կկտրեն այն: Աղջիկների մոտ կարող է թերարժեքության բարդույթ առաջանալ, որ իրենք նման արժանիք չունեն, ինչպես տղաները` կախված ծնողների վերաբերմունքից և արձագանքներից այս հարցերի վերաբերյալ: Իսկ տղաները, եթե պատահաբար բաղնիքում կամ հագնվելուց տեսնում են հայրիկին մերկ, ապշում են եւ սկսում անհանգստանալ նրանից, որ իրենց ունեցածը շատ ավելի փոքր է: Լավ չի լինի, եթե այս ապրումներն ու մտահոգությունները մնան երեխայի ներսում անպատասխան:

Ի՞նչ կարելի է ասել: Նախքան հարցերին պատասխանելը պետք է երեխային հարցնել` որտեղից է լսել այդ մասին, ինչ գիտի այդ մասին, և ինքն ինչ է մտածում այդ մասին: Հարցերից առաջին երկուսն օգնում են ծնողներին իմանալ երեխայի տեղեկացվածության և տեղեկությունների աղբյուրի մասին, որն անչափ կարևոր է: Վերջին հարցը, կարծում եմ, պետք է հաճախակի տալ երեխաներին, քանի որ ամեն անգամ երեխայի հնչեցրած հարցերին պատասխանելով` մենք ստիպում ենք նրան մտածել, թե բոլոր հարցերի պատասխանները նա կարող է ստանալ դրսից և երբեք` ինքնուրույն մտածելով: Դրանից խուսափելու համար պետք է միշտ խթանել երեխայի ինքնուրույն մտածողությունը:  Ինչպես նաև, այս հարցերն օգնում են ծնողներին ժամանակ շահել, հաղթահարել շփոթմունքն ու անցնել հանգիստ զրույցի երեխայի հետ: Վերջինս ասված էր կես կատակ-կես լուրջ:

Աղջկա եւ տղայի տարբերությունների մասին պետք է շատ զգուշորեն խոսել: Պետք չի ասել աղջկան, որ ինքը երբեք չի ունենա այն, ինչ տղաներն ունեն` ստիպելով նրան մտածել, որ ինքը թերի է կամ ասել, որ տղաները դրանից ունեն, իսկ աղջիկները`ոչ: Պետք է ասել, որ աղջիկներն ու տղաները տարբերվում են իրարից, բայց դա նրա համար է, որ իրենք հետո կարողանան միանալ եւ միասին լինել: Պետք է բացատրել աղջկան, որ կմեծանա ու կգտնի իր տղամարդուն` արքայազնին: Տղային պետք է հանգստացնել`ասելով, որ երբ ինքը մեծանա, իր հետ իր մարմնի բոլոր մասերն էլ կմեծանան: Իրենց առաջացման մասին հարցերը երեխաները տալիս են` հասկանալու համար, թե որտղից հայտնվեցին: Մայրիկի և հայրիկի սիրո ծնունդ լինելը դուր է գալիս բոլոր երեխաներին: Ֆիզիկական սիրո մասին բացատրությունները կարող են սահմանափակվել այնքանով, որքանով ծնողները կարող են երեխային ցույց տալ, որ իրենք ևս կարող են սիրել իրար այնպես, ինչպես սիրում են իրենց երեխաներին, համբուրում, գուրգուրում, գրկում և հաճույք ստանում դրանից: Հոդվածը ցանկանում եմ ավարտել մի ռուսական անեկդոտով, որը լիարժեք ամփոփում է երեխաների հարցերին պատասխանելիս ծայրահեղություն­ներից խուսափելու իմ հորդորը:

Ребенок приходит к маме и спрашивает.

-         Мама, что такое аборт?

-         Мать удивляясь, решает все равно рассказать ребенку правду, ведь психологи говорят не обманывайте детей.

Мать начинает рассказывать страшную правду. Ребенок ошорошанный весь рассказ слушает. В конце мать спрашивает ребенка.

-Детка, а где ты увидел это слово?

-Там в книжке было написано. А волны бились о борт корабля.

 

Նյութը տրամադրեց «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանը

 

 

 

Գովազդ