Սովորեցրեք փոքրիկին իր ապրումները նկարագրել բառերով
Երեխան կարող է բղավել հուսահատությունից, թաքնվել ամոթից, անհանգստությունից կծել եւ լացել վախից: Բացատրեք նրան, որ դրանք հույզեր են, որոնք թելադրում են մարմնին, թե ինչպես վարվել: Ցույց տվեք նրան նաեւ այլոց, որոնք նույնն են զգում, բայց այլ կերպ են արտահայտում իրենց էմոցիաները: Ձեր անձնական հույզերը քննարկեք երեխայի հետ: Այդպես նա կմեծանա ու կհասկանա հուզմունքի ու բարկության, հիասթափության ու վշտի տարբերությունը, կսովորի

գլուխ հանել իր էմոցիաներից եւ դրսեւորել դրանք ավելի գրագետ` միաժամանակ չամաչելով եւ մեղքի զգացում չունենալով:
2. Եղեք ձեր փոքրիկի ամենամեծ երկրպագուն
Ավելի շուտ դուք փոքրիկին կամաչեցնեք, քան կզվարճացնեք, եթե ընտանեկան հավաքների ժամանակ, օրինակ, պատմեք նրա հետ կապված միայն ծիծաղելի պատմությունները: Նա միշտ կշիկնի այդ պահերին: Հետեւություն` եղեք նրա ամենամեծ երկրպագուն եւ ոչ թե հակառակը:
3. Սովորեցրեք ձեր տղային հոգ տանել սեփական անձի մասին
Իհարկե, լավ կլինի, որ ձեր տղան մեծանա ու քիչ բաների կարիք ունենա: Բայց ամեն դեպքում սովորեցրեք նրան հավաքել իր ետեւից, իրերը տեղը դնել: Այդպես նա հետագայում կլվանա նաեւ իր գուլպաները, գուցե արդուկի իր վերնաշապիկը: Մի օր նրա կինը շատ երախտապարտ կլինի ձեզ:
4. Կարդացեք նրա համար` նրա հետ միասին
Երեխաները դառնում են ընթերցող իրենց ծնողների ծնկներին: Երեխան պետք է տեսնի, որ դուք նույնպես կարդում եք: Պատմեք նրան այն մասին, թե դուք ինչ եք կարդում`ձեր սիրելի գրքերի ու հերոսների մասին: Բացատրեք նրան, թե ինչքան կարեւոր է գիրք կարդալը: Կարդացեք միասին ու հետո քննարկեք կարդացածը: Նաեւ վերլուծեք, երեւակայությունը խթանեք ու նկարեք սիրելի հեքիաթները: Սովորեցրեք ձեր փոքրիկին լինել ակտիվ ընթերցող:
5. Խրախուսեք պարը
Երաժշտությունը, ռիթմն ու պարը ունիվերսալ լեզվով են, որը հասկանալի է բոլորին: Իսկ սեփական մարմինն ազատորեն տնօրինելով` կապահովեք ներդաշնակ զարգացումը: Պարեք նրա հետ, խրախուսեք պարը: