Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
6. Համոզեք, որ նրանց առջեւ կան լավ մարդկանց օրինակներ` խելացի, խիզախ, տաղանդավոր ու ազնիվ
Պատմեք նրան հանրահայտ գրողների, ճանապարհորդների, հետախույզների, գիտնականների, նկարիչների, տիեզերագնացների, լուսանկարիչների ու դերասանների մասին: Պատմեք այն մասին, թե
Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
6. Համոզեք, որ նրանց առջեւ կան լավ մարդկանց օրինակներ` խելացի, խիզախ, տաղանդավոր ու ազնիվ
Պատմեք նրան հանրահայտ գրողների, ճանապարհորդների, հետախույզների, գիտնականների, նկարիչների, տիեզերագնացների, լուսանկարիչների ու դերասանների մասին: Պատմեք այն մասին, թե ինչպես են նրանք ապրել ու ինչպես են հասել հաջողության: Եվ ոչ միայն տղամարդկանց, այլեւ կանանց մասին պատմեք: Նաեւ նշեք, որ ներքին գեղեցկությունը շատ ավելի կարեւոր է արտաքինից:
7. Եղեք օրինակ
Դուք, իհարկե, հերոս եք, մի կասկածեք եւ ոչ մի վայրկյան: Բայց ամեն օր ապացուցեք ձեր տղային, որ դուք գեղեցիկ եք, խելացի ու ազնիվ: Դուք, այդպիսով, օրինակ կծառայեք: Ձեր տղային հետագայում պետք կգա կնոջ նման օրինակը:
8. Սովորեցրեք փոքրիկին ճիշտ վարվեցողություն
Սովորեցրեք ձեր տղային վարվեցողության ճիշտ ձեւերը` ասել շնորհակալություն ու խնդրեմ, ձեռք մեկնել կանանց, առաջարկել օգնություն, զիջել տեղը: Այս ամենն ավելի լավն է դարձնում աշխարհը:
9. Թույլ տվեք նրան հավատալ ինչ-որ բանի
Ձեր տղան մեկ անգամ չէ, որ վախ կամ անհանգստություն, ցավ կամ կսկիծ կապրի կամ պարզապես ձեր կարիքը կզգա այն պահին, երբ կողքին չեք լինի: Տվեք նրան այն, ինչի օգնությանը կարող է դիմել, երբ միայնակ կլինի: Թող նա իմանա, որ երբեք ու երբեք մենակ չի լինի:
10. Սովորեցրեք քնքշանք տալ
Սովորեցրեք նրան, որ երբեմն պետք է նաեւ նուրբ լինի: Հատկապես եթե խոսքը վերաբերում է փոքրերին, կենդանիներին, ծաղիկներին, այլոց զգացմունքներին, հետագայում նաեւ` կանանց:
Շարունակելի