24 կանոն` տղա ունեցող մայրիկների համար – մաս 4

Դաստիարակություն

Նյութի նախորդ մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

16. Բացատրեք նրան, որ կատարելության հասնելու համար փորձ է հարկավոր

Սա վերաբերում է ոչ միայն  սպորտին կամ երաժշտությանը, այլեւ  ամբողջ կյանքին: Նրա մոտ ձեւավորեք ճիշտ սովորույթներ, որոնք արդեն մեծ տղամարդուն կօգնեն գլուխ հանել կյանքից:

17. Պատասխանեք նրան, երբ հարցնում է` ինչու

Պատասխանեք նրան կամ պատասխանը փնտրեք միասին: Ցույց տվեք նրան, թե որտեղ կարող է

Նյութի նախորդ մասը կարդացեք ԱՅՍՏԵՂ

16. Բացատրեք նրան, որ կատարելության հասնելու համար փորձ է հարկավոր

Սա վերաբերում է ոչ միայն  սպորտին կամ երաժշտությանը, այլեւ  ամբողջ կյանքին: Նրա մոտ ձեւավորեք ճիշտ սովորույթներ, որոնք արդեն մեծ տղամարդուն կօգնեն գլուխ հանել կյանքից:

17. Պատասխանեք նրան, երբ հարցնում է` ինչու

Պատասխանեք նրան կամ պատասխանը փնտրեք միասին: Ցույց տվեք նրան, թե որտեղ կարող է

գտնել պատասխանը: Տվեք նրան փոխադարձ հարցեր, որոնք նրան մտածելու տեղիք կտան: Եթե երբեւէ նա հարցեր ունենա, բայց ամաչի ձեզ հարցնել, կիմանա, թե որտեղից գտնի դրանց պատասխանը:

18. Թող հայրիկը սովորեցնի նրան ամենակարեւոր բաները

Եթե դուք թույլ տաք հայրիկին փոքրիկի դաստիարակության հարցում նույնքան ծանրաբեռնվել հենց սկզբից, մի օր ձեր տղայի մոտ ճիշտ կարծիք կդրսեւորվի` «իմ հայրիկը գիտի ամեն ինչ այս աշխարհում»: Դուք միշտ կլինեք սիրելի մայրիկ, բայց հայրը տղաների համար առանձնահատուկ մեկն է, ով գիտի բոլոր հարցերի պատասխանները:

19. Տվեք նրան էներգիան սպառելու հնարավորություն

Թմբուկները, բոքսի տանձիկը կամ բաց տարածությունը, ջուրն ու շնիկը նրան կտան այդ հնարավորությունը: Տվեք նրան այնպիսի մի բան, որից նա կարող է «խելքը թռցնել»: Այլապես նա կօգտագործի այն, ինչ չի կարելի:

20. Անվտանգության երաշխիքներ ու հիգիենա

Միշտ ձեզ մոտ թաց անձեռոցիկ, անտիբակտերիալ հեղուկ եւ  լեյկոպլաստ պահեք:


21. Նրա համար ամրոց սարքեք

Հատակին շարեք բազմոցի բարձերը, տեղավորեք աթոռները շուրջը եւ վրան ծածկոց գցեք: Այսպիսով, հյուրասենյակը նրա համար վերածեք հրաշքների քարանձավի: Այս խաղը ձեր տղային կփոխանցի միտքը, որ ցանկացած իր ունի ներքին պոտենցիալ` դառնալու հրաշալիք:

22.  Տարեք ձեզ հետ հանդիպման

Նրան տարեք աշխատավայր, ընկերների հետ հանդիպման, թեկուզ  ճամփորդության: Ամեն նոր վայր կբացի նրա սիրտն ու աչքերը, կստիպի մտածել եւ կթողնի տպավորություններ:

23. Համբուրեք ու գրկեք

Տղա ունեցող ցանկացած մայր կասի, որ փոքրիկ տղաները շատ սիրառատ ու նուրբ են: Օրվա ընթացքում նրանք կարող լինել կոշտ, վայրի ու քանդող, բայց լինում են այնպիսի րոպեներ, երբ նրանք շատ բարի են, նուրբ ու զգացմունքային: Դրա համար համբուրեք նրան` անկախ նրանից, թե քանի տարեկան է` 2 ամսական, թե 16 տարեկան: Եվ հատկապես, երբ նա կապրիզներ է անում եւ իրեն անվայել պահում: Մի վախեցեք նրան մեծացնել նրբազգաց տղամարդ, որը միշտ սիրո կարիք կունենա: Եվ համոզված եղեք, որ նա գիտի` մայրիկը կհամբուրի անկախ տարիքից:

24. Նրա համար «տուն» եղեք

Երբ փոքրիկը սովորում է քայլել, նա մի քիչ հեռանում է, հետո վերադառնում: Հետո  մի քիչ ավելի  հեռուն է գնում եւ դարձյալ վազում է դեպի ձեզ: Երբ նա սովորի նկարել, նա կսպասի ձեր հպարտ ճպիտին: Երբ նա սովորի կարդալ, թեկուզ 20 անգամ կընթերցի նույն բանը, որովհետեւ մայրիկը տարված կլսի թե 20, թե 50 անգամ: Երբ նա ֆուտբոլ խաղա, կփնտրի ձեր հայացքը հանդիսատեսի մեջ: Երբ նա հիվանդանա, կփնտրի  ձեզ: Եթե նա ինչ-որ բան փչացնի, կկանչի ձեզ: Անգամ եթե  մեծանա ու դառնա ուժեղ, նա կկարողանա լացել ձեր գրկում` չամաչելով իր հույզերից: Անգամ երբ նա ավելի կմեծանա ու նրա կյանքում նոր կին կհայտնվի, միեւնույն է, դուք կլինեք նրա մայրը` մշտական ու անփոփոխ, ինչպես արեւը: Ամենակարեւորը` ձեր տղան իմանա, որ նա միշտ ձեր սրտում է:

 

Գովազդ