Բղավելը բնավ ցասման կամ երեխային վնասելու ցանկության նշան չէ: Դա ավելի շուտ անօգնականության դրսեւորում է:
Ահա թե ինչպես են ձեր բղավոցն ընկալում երեխաները: Բղավող ծնողներն ընկալվում են որպես վտանգավոր ու անկայուն մարդիկ, ինչից երեխաները վախենում են:
Կրթության առումով բղավելը միանգամայն հակացուցված է: Այն երեխայի մեջ զարգացնում է դեմոնստրատիվ վարքը: Երբ մայրը սկսում է գոռալ, երեխան սկսում է լացել, ոտքերով հարվածել հատակին եւ կամակորությունը շարունակել ավելի մոլեռանդորեն:
Ծնողների բղավոցից երեխան սովորում է դրսեւորվել անհավասարակշիռ պոռթկումներով եւ սկսում է ինքն օգտագործել այդ ձեւերը:
Իհարկե, դուք հիմա կմտածեք, որ խոսելն ավելի հեշտ է, քան անելը, հատկապես երբ երեխաները երբեմն խելագարության են հասցնում ծնողներին` իրենց իսկ վարքով վտանգելով իրենց կյանքը: Արդյոք երեխան արժանի է մի լավ գլխին գոռալու, երբ մոտենում է, օրինակ, տաք թավային:
Գոռալու փոխարեն փորձեք վարվել հետեւյալ կերպ`
1. Բանակցեք երեխայի հետ
Եթե փոքրիկը միայն մերժում է (քայլել, ուտել, մանկապարտեզ կամ դպրոց գնալ), ձեզ հասցնում է հիստերիայի, նրան մի բան առաջարկեք, որը չի կարող մերժել: Օրինակ` ասեք` կամ զբոսնիր ինձ հետ, կամ մայրիկը քեզ հետ ոչ մի տեղ չի գա: Եթե տեսնում եք, որ նա արձակում է կոշիկի կապերը, անցեք ձեր գործերին: Թող նա հասկանա, որ խախտում է պայմանավորվածությունը:
2. Հեռացեք սենյակից
Երեխաների հիստերիան հիմնականում դեմոնստրատիվ է: Այդպիսով նա կամենում է հարուցել մոր էմոցիոնալ արձագանքը: Փոքրիկ դերասանին ժամանակ տվեք, որ հանդարտվի: Թույլ տվեք նրան հասկանալու, որ այդպիսի պրովոկացիան թույլ փաստարկ է:
3. Հանդարտեցրեք փոքրիկին
Պատկերացնենք`փոքրիկը ձեզ բարկության նոր ալիքի մեջ է գցում` պառկելով միջանցքում եւ ոտքերով հարվածելով հատակին: Պետք է թեթեւ տանեք: Վերցրեք մի ամսագիր կամ գիրք ու ընթերցեք, մինչեւ նրա հիստերիան դադարի: Որքան հաճախ դուք կրկնեք, որ երեխան պետք է էմոցիաները կառավարի, այնքան արագ նա կսովորի դա: Ամեն դեպքում ձեր աչքը պահեք վրան, որ հանկարծ չվնասի իրեն:
Աղբյուրը` geniuspregnancy.com