Որ տարիքից պետք է մերժել մերկությունը տանը
Ընտանիքներն իրենք են հաստատում նորմեր մերկության, համեստության եւ առանձնության շուրջ: Եվ այդ նորմերը խիստ տարբեր են աշխարհի տարբեր անկյուններում: Բայց որքան էլ դրանք լինեն տարբեր, առանձնությունը խիստ էական բան է, որին պետք է տիրապետեն երեխաները: Ծնողները պետք է բացատրեն առանձնության կարեւորությունն ու դրսեւորումը ճիշտ այնպես, ինչպես ընտանեկան մյուս կարգուկանոնները, բայց այնպես, որ երեխաները դա չխառնեն գաղտնիության կամ մեղքի հետ: Ամեն

դեպքում, նրանք սահմանափակումներին ավելի քաջատեղյակ կլինեն ձեր իսկ օրինակով:
Երբ պետք է ծնողները սեռական դաստիարակությունը վստահեն դպրոցին
Ծնողները պետք է սկսեն սեռական դաստիարակությունը շատ ավելի վաղ, քան որ դպրոցն է սկսում: Սեռակրթությունը տարբեր դպրոցներում տարբեր տարիքից են սկսում: Բայց հիմնականում այն սկսում են 5-6-րդ դասարաններից: Սակայն որոշներում ընդհանրապես սեռակրթություն չի դասավանդվում: Թեմաները լինում են տարբեր` կախված դասարանից` անատոմիա, սեռավարակներ, հղիություն: Այստեղ նույնպես դպրոցների միջեւ տարբերությունը շատ մեծ է:
Մի բան հաստատ է` երեխաները, որոնք դպրոցում կամ դպրոցից դուրս սեռական գիտելիք են ստանում, սկսում են շատ հարցեր տալ: Թեմաներն, իհարկե, կարող են շփոթեցնող լինել: Ծնողները պետք է բաց լինեն դիալոգի բռնվելիս եւ տանը պատասխանեն բոլոր հարցերին: Սա շատ կարեւոր է նաեւ այն պատճառով, որ այդպես է հնարավոր նաեւ փոխանցել ընտանեկան արժեքներն ու սկզբունքները:
Մարմինը փոխվում է եւ սեռական կյանքին առնչվող մասերը չափազանց կարեւոր են մարդկու զարգացման համար: Եթե դուք ունեք հարցեր կամ չեք կողմնորոշվում` ինչպես պատմել փոքրիկին այդ ամենի մասին, խորհրդակցեք մասնագետի հետ:
Այս թեմայով կարդացեք նաև`
Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 1
Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 2
Սեռական դաստիարակություն. երբ եւ ինչպես խոսել սեքսի մասին – մաս 3
ԻՆՉՊԵՍ ԵՎ ԵՐԲ ԽՈՍԵԼ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ՍԵՌԻ ԵՎ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ. հոգեբանի խորհուրդները
Աղբյուրը` kidshealth.org