Զայրույթի պահին շատ երեխաներ են հակված՝ դրսեւորվելու անկառավարելի վարքով՝ մինչեւ անգամ դիտավորյալ նետելով ու կոտրելով իրերը: Չկարողանալով կառավարել բացասական ուժեղ հույզերը՝ նրանք բարկացնում են ծնողներին, ինչպես նաեւ դրսեւորվում հանրության կողմից անընդունելի վարվելաձեւով:
Զայրույթի պահին շատ երեխաներ են հակված՝ դրսեւորվելու անկառավարելի վարքով՝ մինչեւ անգամ դիտավորյալ նետելով ու կոտրելով իրերը: Չկարողանալով կառավարել բացասական ուժեղ հույզերը՝ նրանք բարկացնում են ծնողներին, ինչպես նաեւ դրսեւորվում հանրության կողմից անընդունելի վարվելաձեւով:
Իհարկե, այս վարքը պետք է կանխել հնարավորինս արագ, բայց ինչպես:
Հնարավոր է՝ դուք հանկարծակիի գաք, եթե փոքրիկը չնչին մի բանից ափերից դուրս գա եւ այնպես ինքնադրսեւորվի, որ շրջապատում բոլորը զգան նրա զայրույթը: Բնական է, որ դուք պետք է շփոթվեք: Բայց կարիք չկա: Բարկությունը նորմալ երեւույթ է բոլորի համար: Դա հաստատում է նաեւ երեխաների վարքի հետազոտմամբ զբաղվող հայտնի վերլուծաբան Շումեյքերը՝ իր « OK Not to Share » գրքում: Պետք է պատրաստ լինել նրան, որ երեխաներն էլ են ցասմամբ արձագանքում բարկությանն ու հիասթափությանը: Երեխաներն այդ պահերին միայն մի բանի կարիք ունեն՝ զայրույթն անվտանգ դրսեւորման հասցնելու:
Ահա թե ինչ է պետք անել այդ պահերին՝
- Խնդրեք փոքրիկին սենյակով մեկ վազել ու բարձրաձայն հաշվել մինչեւ 30-ը կամ 50-ը: Լավ կլինի, որ տարածքը մեծ ու ազատ լինի: Հաշվելը նրա մտքերը կցրի ու կհոգնեցնի:
- Թույլ տվեք նրան՝ արտահայտելու իր զայրույթը այնքան բարձրաձայն, որքան կամենում է: Դա կարող է թե բառերով դրսեւորվել, թե բղավոցով: Այս մեթոդը թույլ կտա դատարկել վատ հույզերը: Իհարկե,վստահ եղեք, որ ձայնը չի խանգարի այլոց:
- Առաջարկեք նրան երկար թուղթ, որը կպատռի կամ կկտրի ծայրից ծայր: Այդպես նա աղմուկ կհանի եւ թուղթը ոչնչացնելուց հետո իրեն ուժեղ կզգա:
- Առաջարկեք նրան կանգնի պատուհանից այն կողմ եւ դեմքը սեղմելով ապակուն՝ ձեզ նայի: (Վստահ եղեք, որ ապակին ամուր է եւ չի կոտրվի): Մի քանի անգամ վազվզելուց ու ձեզ նայելուց հետո այդ պրոցեսն իրեն խաղ կթվա ու կսկսի զվարճանալ:
- Լավ գաղափար է ինչ-որ անվտանգ բան նետելը, օրինակ՝ գնդակ: Թող նշան բռնի, ասենք, ծառի ուղղությամբ: Հոգ չէ, որ մի քիչ կկեղտոտվի: