Որոշ մարդկանց համար երջանկությունը փոխադարձ սիրո եւ ընտանեկան օջախի մեջ է, մյուսները երջանկություն են գտնում բարձր աշխատավարձի, գործընկերների հարգալից վերաբերմունքի եւ այն պատվաբեր դիրքի մեջ, որը մեծ կարեւորություն է հաղորդում իրենց, մեկ ուրիշներն էլ սեփական աճն ու ինքնաիրացումն են համարում ամենակարեւորը: Եկեք դիտենք մեր փոքրիկներին եւ սովորենք նրանցից, թե ինչպես է պետք երջանկության հասնել:
1.Ավելի հաճախ տվեք «ինչու» հարցը: Անսպառ հետաքրքրասիրությունը տանում է դեպի մշտական զարգացում: Ինչպես ասում են, թույլ մի տվեք ինքներդ ձեզ «թառամել»:
3.Երջանկությունը դետալների մեջ է: Հարցրեք երեխային, թե ինչի մեջ է երջանկությունը, եւ նա կպատասխանի` պաղպաղակի, շոկոլադի, շնիկի: Իսկ դուք երբ եք վերջին անգամ այդ մանրուքներից երջանիկ եղել:
4.Անմիջականություն. Հաճելի է լինել բնական, ինքդ քեզ հետ ու առանց վախի, որ անհասկացված կմնաս:
5.Ապրի՛ր այսօր: Այո, երեխաները երազում են տնօրեն, տիեզերագնաց, դերասան դառնալու մասին: Այդուհանդերձ, դա այնքան հեռու ապագա է նրանց համար, եւ շատ կարեւոր է այն, ինչ պատահում է այսօր, այն, ինչ անում են այսօր, ում հետ են հանդիպում կամ ուր են գնում այսօր:
Շարունակելի
Աղբյուրը` geniuspregnancy.com