Ինչպես մինչեւ 1 տարեկան փոքրիկին ծանոթացնել նոր սննդին – մաս 2

Դաստիարակություն

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

  • Կերակրելու պրոցեսը դարձրեք խաղաղ ու հաճելի գործողություն, համբերատարությամբ սովորեցրեք փոքրիկին մաքրությանն ու կոկիկ լինելուն:

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

  • Կերակրելու պրոցեսը դարձրեք խաղաղ ու հաճելի գործողություն, համբերատարությամբ սովորեցրեք փոքրիկին մաքրությանն ու կոկիկ լինելուն:
  • Եթե փոքրիկը կշտացել է (դարձել է քնկոտ, հրում է գդալը, չի բացում բերանը), մի պնդեք:
  • Հետեւեք փոքրիկի անվտանգությանը՝ սպասքի մաքրությանը, սննդի կոշտ մասնիկներին, ալերգեն բաղադրիչներին:
  • Կերակրեք փոքրիկին, երբ նա է ցանկանում, բայց ջանացեք դա անել միշտ նույն ժամին: Սննդի ռեժիմը շատ կարեւոր է, բայց ամեն դեպքում մոտեցումը պետք է լինի անհատական:
  • Սովորեցրեք փոքրիկին ուտել նստած: Նստեցրեք բարձր աթոռին՝ դեմքով դեպի ձեզ: Կերակրելու ընթացքում գդալը պահեք փոքրիկի դեմքից մոտ 30 սմ հեռավորության վրա: Գուցե հարկավոր լինի երկար պոչով գդալ ձեռք բերել: Սպասեք մինչեւ փոքրիկը կնկատի գդալն ու կբացի բերանը:
  • Կերակրեք փոքրիկին այն արագությամբ, որով նա պատրաստ է ուտել: Մի շտապեցրեք: Նրան ժամանակ է պետք՝ սովորելու գդալին ու համերին:
  • Թույլ տվեք նրան ձեռք տալ կերակուրին, երբեմն մատներով ուտել:
  • Խոսեք փոքրիկի հետ՝ փորձելով ոչ շեղել կերակուրից եւ ոչ էլ ստիպել ուտել:
Գովազդ