Փոքրիկի դաստիարակության տիբեթյան գաղտնիքները. կարեւոր խորհուրդներ ծնողներին – մաս 2

Դաստիարակություն

Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ

Երրորդ փուլ՝ 10-15 տարեկան

Այս տարիքում երեխային պետք է վերաբերել ինչպես հավասարի: Ուշադրություն՝ ոչ թե հավասարեցնել, այլ վերաբերել որպես հավասարի: Խորհրդակցեք նրա հետ բոլոր կարեւոր թեմաների շուրջ, տվեք ինքնուրույնություն եւ խրախուսեք այն:  Ձեր կամքը պարտադրեք «թավշե ձեռնոցներով»՝ քննարկումների ու խորհրդի տեսքով:  Եթե ձեզ որեւէ բան դուր չի գալիս, նրա ուշադրությունը սեւեռեք  բացասական հետեւանքների վրա՝ խուսափելով կտրուկ արգելքներից: Այս փուլում ձեւավորվում է նրա ինքնուրույնությունը եւ մտքի ազատությունը:

4-րդ եւ վերջին փուլ՝ 15 տարեկանից հետո

Նրան հարգանքով վերաբերեք: Արդեն ուշ է դաստիարակության համար: Ձեզ մնում է  քաղել ձեր ջանքերի պտուղները:

Ինչ հետեւանքների կբերի վերոնշյալ խորհուրդների անտեսումը՝ ըստ Տիբեթյան ուսմունքի

-Եթե երեխային ճնշել եք մինչեւ 5 տարեկան, համարեք, որ ճնշել եք նրա ակտիվությունը, հետաքրքրությունը կյանքի նկատմամբ եւ ինտելեկտը: Այդպես կսովորեցնեք նրան  առանց մտածելու ենթարկվել ուժին՝ դարձնելով նրան իսկական զոհ սրիկաների ձեռքին:

- Եթե շարունակեք երեխային երես տալ 5 տարեկանից հետո, նա կմեծանա որպես մանկամիտ մարդ, որն ի զօրու չէ ջանք գործադրել եւ զուրկ է կամային հատկանիշներից:

- Եթե շարունակեք երեխային խնամել ինչպես մանուկի 10 տարեկանից հետո, նա կմեծանա անինքնավստահ, կախված կլինի իրենից ինքնուրույն ընկերներից, ովքեր օգտագործելով առիթը՝  կազդեն նրա կամքի ու գործողությունների վրա:

-Եթե երեխային չհարգեք 15 տարեկանից հետո, նա ձեզ երբեք չի ների ու կհեռանա առաջին իսկ հնարավորության դեպքում:

Գովազդ