Ինչպե՞ս է պատահում, որ երեխաները զոհ են գնում ծնողների մրցակցությանը եւ կորցնում մանկությունը

Դաստիարակություն

«Գիտե՞ս, աղջիկս հաղթեց նկարչության մրցույթում», «Բա իմացա՞ր, տղաս նենց լողաց, բոլորն ապշեցին», «Աղջիկս, մի հատ երգի, թող մորաքույրը տեսնի, թե որ երգիդ համար մրցանակ ստացար», «Երեխաս մրցանակ չստացավ, որովհետեւ ձայնը խզվել էր, թե չէ դասատուն միշտ ասում է, որ իր նմանը չկա»: Նման  արտահայտություններ մեկ անգամ չէ, որ հնարավոր է լսել ծնողների ու փոքրիկների միջավայրում: Խոսքն այս պարագայում հատկապես մայրերի մասին է:

«Գիտե՞ս, աղջիկս հաղթեց նկարչության մրցույթում», «Բա իմացա՞ր, տղաս նենց լողաց, բոլորն ապշեցին», «Աղջիկս, մի հատ երգի, թող մորաքույրը տեսնի, թե որ երգիդ համար մրցանակ ստացար», «Երեխաս մրցանակ չստացավ, որովհետեւ ձայնը խզվել էր, թե չէ դասատուն միշտ ասում է, որ իր նմանը չկա»: Նման  արտահայտություններ մեկ անգամ չէ, որ հնարավոր է լսել ծնողների ու փոքրիկների միջավայրում: Խոսքն այս պարագայում հատկապես մայրերի մասին է:

Մայրիկները սիրում են հատկապես երեխաների ներկայությամբ հպարտանալ նրանցով՝ առանց գիտակցելու, որ նմանօրինակ պարծենկոտությամբ երեխայի մոտ առաջացնում են մրցակցության անառողջ մղում: Արդյունքում՝ նախանձախնդիր երեխաները, տեսնելով մայրիկի դրվատանքը, խրախուսանքն ու հպարտությունը, սկսում են պահանջել ծնողներից, որ իրենց տանեն բազմատեսակ խմբակների, ավելացնեն դասերի հաճախականությունը, ապահովեն մասնակցություն տարբեր մրցույթների: Փոքրիկները, ճիշտ է, խորը վերլուծություն անել չեն կարող, բայց կարողանում են գիտակցել, որ իրենց հաղթանակը մայրիկին հաճույք է պատճառում, իրենք էլ առավելություն են ստանում ընկերների կողքին: «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի տնօրեն Անուշ Ալեքսանյանը կարծում է, որ հիմնականում հենց այսպես է ձեւավորվում երեխայի ցանկությունը՝ լինել ամեն տեղ ու մասնակցել տարբեր պարապմունքների: «Երեխան ինքն էլ չի գիտակցում, որ ծնողների ճնշման տակ է սկսում հետաքրքրություն դրսեւորել այս կամ այն խմբակի նկատմամբ: Ծնողն էլ, չցանկալանով խոստովանել, որ ինքն է երեխայի ծանրաբեռնության պատճառը, հիմնավորում է, թե երեխան է պնդում, որ իրեն տանեն, օրինակ՝ երգի, պարի, լողի ու այսպես շարունակ: Այսինքն՝ այդպես ծնողն ապահովագրում է իրեն մեղադրանքից, որ սեփական ամբիցիաները բավարարելու համար է երեխային ծանրաբեռում դասերով»,-ասում է Անուշ Ալեքսանյանը: Ըստ նրա՝ ծնողները պարզապես չեն ուզում անկեղծ լինել եւ բարձրաձայնել, որ այո, իրենք են  ուզում երեխային տեսնել միշտ հաղթող ու շրջապատի երեխաների նկատմամբ առավելություն ունեցող, դրա համար էլ ստեղծում են այնպիսի միջավայր, որում երեխան ստիպված է մշտազբաղ լինել ու մի խմբակից մյուսը վազել:  «Խոսքը հատկապես մինչեւ 6 տարեկան երեխաների մասին է, որոնք վաղ մանկության փուլում են, եւ ծնողները պարզապես պարտավոր են նրանց համար խաղով ու զվարճանքով լի մանկություն ապահովել եւ ոչ թե ծանրաբեռնել դասընթացներով: Դասերի համար նրանք մի ամբողջ կյանք են ունենալու, իսկ խաղի համար՝ այլեւս ոչ»,-ասում է  հոգեբանը՝ ծնողներին խորհուրդ տալով ձերբազատվել սեփական բարդույթներից եւ երեխաներին տալ այն, ինչը բնական պահանջմունք է տվյալ տարիքի համար՝ խաղ, զվարճանք ու շփում:

 

«Իմ Փոքրիկ»

Գովազդ