Ինչ կարող է անել անտեղի գովեստը

Դաստիարակություն

Ամերիկացի հայտնի հոգեբան Ստեֆըն Գրոսզի տեսության համաձայն` փոքրիկին շատ հաճախակի գովելով` մենք վնասում ենք նրա ինքնավստահությունը: Ավելին` շատ գովեստներ սխալ ձեւակերպում են ունենում, եւ եթե մենք մեր փոքրիկներին ասում ենք, թե որքան խելացի է ինքը, ինչ լավ խաղացող է, դերասան է եւ այսպես շարունակ, մենք

նվազեցնում ենք նրա դպրոցական հաջողությունների շանսերը:

Պարոն Գրոսզը հավատացնում է, որ մենք հաճախ շռայլում ենք  «դատարկ գովեստներ», իսկ երեխան գլխի է ընկնում, որ դրանք անկեղծ չեն:  Նրանք իրականում չեն ցանկանում լսել այդ ամենը, քանի որ իրենց հոգու խորքում գիտեն, որ չեն հասել գովեստի այդ մակարդակին: Նրա խոսքով` կա նաեւ գովեստ, որը չափազանց «հիմար ու ագրեսիվ է»: Այդօրինակ գովեստը շռայլող մարդիկ իրականում իրենց երեխաների մեջ չեն տեսնում անհատականության:

«Դատարկ գովեստը նույնքան վատ է, որքան անիմաստ քննադատությունը: Այն երեխայի զգացմունքների եւ մտքերի վրա անտարբերության տպավորություն է թողնում»,-ամփոփում է Գրոսզը, ով 25 տարվա փորձ ունի` որպես հոգեվերլուծաբան: «Երբ մենք հմայվում ենք մեր երեխաներով, նրանք որոշ ժամանակ շոյված ու գոհունակ են զգում իրենց, բայց մեր վերջնական նպատակը նրանց «ես»-ի զգացողության մեծացումն է, որը չի լինի, եթե մենք գովեստը սխալ արտահայտենք»,-ասում է հոգեբանը: Երեխաներին պետք է քիչ հաճոյախոսություններ անել այն մասին, թե որքան լավն են իրենք: Խորհուրդ է տրվում գովել նրանց ինչ-որ բան փորձելու կամ անելու համար:

Աղբյուրը` http://geniuspregnancy.com

Գովազդ