Երբ եւ ինչպես երեխային պատմել ճշմարտությունը Ձմեռ պապիկի մասին – մաս 3

Դաստիարակություն

Եթե զգում եք, որ փոքրիկն իրեն խաբված է զգացել, պարզապես ներողություն խնդրեք: Երեխաները մեծամասամբ հանգիստ են տանում այդ նորությունը, բայց պատրաստ եղեք նաեւ հակառակին: Բացատրեք նրան, որ նախքան հարցը հնչելը դուք չէիք կարող տալ դրա պատասխանը: Նաեւ բացատրեք, որ գաղտնիքը պահելով` դուք ցանկանում էիք պահել այդ հրաշալի պատմությունը, որը թե ձեզ, թե նրան մեծ ուրախություն է պարգեւում: Նաեւ հետագա վարքի ուղղություն ցույց տվեք փոքրիկին` հորդորելով գաղտնիքը չբացել եւ չծաղրել այն ընկերներին կամ համադասարանցիներին, ովքեր դեռ հավատում են Ձմեռ պապի գոյությանը:

Բացատրեք, որ Ձմեռ պապիկը մարմնավորում է ամանորի ոգին, մոտավորապես այսպես. «Ձմեռ պապիկը նման է հեքիաթային ոգու, որն ապրում է հավատ ունեցող ցանկացած մարդու ներսում: Նա ողջ է այնքան ժամանակ, քանի դեռ դու հավատում ես նրան եւ հակառակը` երբ դադարում ես հավատալ: Եթե հավատում ես այնպես, ինչպես ես, ուրեմն` նա ապրում է քո հոգում: Դու կարող ես նրան պահել քո սրտում որքան կամենաս, անգամ երբ հասնես իմ տարիքին»:

Փոքրիկին զբաղեցրեք ամանորի աշխատանքով, թող նա ստանձնի Ձմեռ պապիկին օգնողի դերը: Երեխաները, ովքեր հարցնում են` «կա՟, արդյոք, իրականում Ձմեռ պապիկ», կարող են դառնալ Ձմեռ պապիկի օգնականները` պատրաստեն նվերները, փաթեթավորեն, տեղավորեն տուփերում եւ այլն:

Եվ հիշեք`դժվար պահերին  դուք միշտ կարող եք ասել, որ չկա որեւէ ապացույց, որ Ձմեռ պապիկ իրականում չկա:

Գովազդ